Uber-ի գլխավոր տնօրենը՝ ինքնավար թռչող ավտոմեքենաների ապագայի մասին - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Uber-ի գլխավոր տնօրենը՝ ինքնավար թռչող ավտոմեքենաների ապագայի մասին

Ամերիկյան Uber ընկերության գլխավոր տնօրեն Դարա Խոսրովաշահին պատմել է ընկերության առաջիկա պլանների, թռչող և ինքնավար մեքենաների մասին։ The Verge-ին տված հարցազրույցում նա խոսել է նաև Թրևիս Կալանիկի ժառանգության մասին։ Ներկայացում ենք Uber-ի ղեկավարի հարցազրույցի ուշադրության արժանի հատվածները։ 

  • Uber-ում իմ թիմի հետ աշխատանքի անցնելուց հետո, մենք հասկացանք, որ ընկերության ապագան միայն տաքսիով ուղևորափոխադրումներ կատարելը չէ։ Մենք որոշեցինք ընդլայնել գործունեությունը՝ սովորական մեքենաներից մինչև տեղափոխվելու նոր միջոցներ։ Եվ ինչ-որ պահի մեզ սկսեց չբավականացնել երկրի վրա և քաղաքներում տեղերը։
  • Երբ ես նստեցի իմ թիմի հետ և ուումնասիրեցի կառավարման և մի կետից մյուսին տեղաշարժման ոլորտի տարբեր նախագծեր,  հասկացանք, որ մենք հաջորդ 30 տարիների ընթացքում պետք է կառավարենք քաղաքային շարժունակությունը ուղղահայացացման միջոցով:

  • Այժմ մեզ հարկավոր է կիրառել մեր գլխավոր ուժը՝ պրոդուկտը մասշտաբային ընդլայնելու կարողությունը։ Մենք կարողանում ենք սարքել պրոդուկտ և առաջխաղացնել այն գլոբալ շուկայում, այդպես է ստացվել Uber-ի հետ, այնուհետև Uber X-ի հետ, նույնիսկ սննդի առաքման ոլորտում։
  • Մենք ունենք եզակի հնարավորություն մեկ հավելվածում ներառել տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներ, այդ պատճառով էլ ակտիվորեն շարունակել ենք զարգացնել մեկ ծառայություն։ Մենք չենք պատրաստվում մշակել ամեն ինչ ինքներս, դրա համար կընդգրկենք մեր գործընկերներին, որոնք արդեն իսկ աշխատում են ինքնավար և թռչող մեքենաներ ստեղծելու ուղղությամբ։ Այսպիսով մենք բաց ենք տրանսպորտային կազմակերպությունների, քաղաքային իշխանությունների հետ համագործակցության համար, այդ թվում նաև հասարարկակական ավտոբուսները, գնացքներն ու մետրոն Uber-ի հավելվածին միացնելու կարգավորողների հետ։

  • Բարեբախտաբար, ավիաարդյունաբերությունն ունի անվտանգության ամենալավ չափորոշիչ համակարգը, այդ պատճառով մենք ստիպված չենք ինչ-որ նոր կանոններ հորինել։
  • Նախ մեր թռչող մեքենաները կլինեն բացառապես պիլոտային: Եվ ես դեռևս չեմ տեսնում այլ կերպ վարվելու հնարավորությունը, դա պարզապես անվտանգ չէ:
  • Համաձայն եմ, որ մեզ մոտ կա անվտանգության մեծաքանակ խնդիրներ, պատահարներ լինում են, բայց հասկացեք՝ Uber-ը միայն թվային ընկերություն չէ։ Մենք թվային ենք, որն ուղիղ կերպով կապված է իրական աշխարհի հետ։ Դուք սեղմում եք մեկ կոճակ և ժամանում է մեքենան, մյուսով՝ սնունդն է առաքվում։ Ամեն օր մեր ընկերությունն  իրականացնում է ավելի քան 50 մլն․ ուղղևորություններ իրական աշխարհում, որոնց մասնակից են դառնում ճանապարհային երթևեկության այլ մասնակիցներ նույնպես, լինում են նաև դժբախտ պատահարներ։ Մենք փորձում ենք հեռու պահել ձեզ դրանցից, բայց այդ խնդիրը կապված է երկու աշխարհների՝ թվայինի և իրականի, բախման հետ։


Uber-ը թողարկում է «լուռ վարորդ» գործառույթը

Իլոն Մասկը բացատրել է Model 3-ում տեսախցիկի տեղադրման պատճառը

Ռասիզմ, սեքսիզմ և ոտնձգություններ․ ինչու և ինչպես են խոշոր կորպորացիաների հիմնադիրները հեռացվել իրենց ընկերություններից

Rolls Royce-ը ներկայացրել է թռչող տաքսի

Apple-ի նախկին ինժեները գողացել է ընկերության գաղտնի տվյալները

2017 թ. ամենաաղմկահարույց սկանդալները

Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը Uber-ում նախատեսած $3 մլրդ ներդրումը չի կատարի

Uber-ը ներկայացրել է թռչող տաքսիների նախատիպը (տեսանյութ + լուսանկարներ)

Apple-ը գերազանցել է Uber-ին ու Tesla-ին ինքնավար ավտոմեքենաների քանակով

Ինքնագնաց ռեժիմում ընթանալիս՝ մեքենան վրաերթի է ենթարկել կնոջը

Airbus-ը ներկայացրել է օդային տաքսիների նախատիպը (տեսանյութ)

DeLorean-ը 2018 թ. կներկայացնի թռչող ավտոմեքենա

Apple ID-ին ճանաչվել է աշխարհում ամենապաշտպանված կայքերից մեկը