Uber-ը թողարկում է «լուռ վարորդ» գործառույթը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Uber-ը թողարկում է «լուռ վարորդ» գործառույթը

Uber ընկերությունը ներկայացրել է նոր ծառայություն բջջային հավելվածներից օգտվողների համար։ Այժմ ուղևորները կկարողանան ընտրել «լուռ վարորդ» հնարավորությունը, այս մասին տեղեկացնում  է Uber-ի մամուլի ծառայությունը։

Գործառույթը հասանելի կլինի պրեմիում դասի ուղևորություններում ևUber Black, Uber Black SUV մեքենաներում։Վարորդին զանգահարելուց առաջ, կարգավորումներում կարելի է գտնել լուռ ռեժիմի հնարավորությունը, որը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են չշփվել վարորդի հետ։ Կարելի է օգտվել նաև հակառակ գործառույթից, որը ստացել է «դեմ չեմ վարորդի հետ զորւցել» անվանումը։ Ցանկում ավելացել են նաև մեքենայի սրահի ջերմաստիճանի կարգավորման, բեռների տեղավորման և սպասման ժամանակի ավելացման հնարավորությունները։Նշված բոլոր ծառայությունները կարելի է ընտրել նախքան ուղևորությունը սկսելը։