-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Uber ընկերությունը պատրաստվում է այսօր ներկայացնել իր թռչող տաքսիների առաջին նախատիպը, հաղորդում է Ferra-ն:
Մինչ այդ ընկերությունը CBS լրատվականին է ներկայացրել նախատիպի առաջին նկարները և որոշ մանրամասներ ներկայացրել: Առաջին տաքսիները նախատեսվում են թողարկել մինչև 2020 թվականին: Դրանք կաշխատեն ոչ թե վառելիքի, այլ էլեկտրաէներգիայի հիման վրա: Տաքսին նման կլինի դրոնի, սակայն կկարողանա նորմալ վայրէջք կատարել: Սարքավորման հիմնական կորպուսը նման է ինքնաթիռի կորպուսի:
Uber-ի տնօրենի խոսքերով, տաքսի հնարավոր կլինի կանչել հատուկ հավելվածի միջոցով, որը կժամանի մոտակա հատուկ կանգառ: Հնարավոր է նաև, որ տաքսին բացի հիմնական ուղևորից, ճանապարհից վերցնի մինչև 4 այլ ուղևորի: Սա թույլ է տալիս բոլորին օգտվել նման տրասպորտից, որի գինը, ըստ էության, ոչ բոլորին է թույլատրելի:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո