fbpx

Ubisoft-ը Նոտր Դամի հրդեհից հետո Assassin’s Creed Unity-ն անվճար է դարձրել

Ubisoft ընկերությունը որոշել է հանդես գալ հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարի աջակցության ակցիայով: Մշակողները 500 հազար եվրո են հատկացրել տաճարի վերականգնմանը: Բացի այդ, մինչև ապրիլի 25-ը Assassin’s Creed: Unity-ն անվճար կտարածվի, գրում է Ferra.ru-ն: Խաղը կարելի է ներբեռնել հետևյալ հղմամբ:

Խաղի իրադարձությունները ծավալվում են միջնադարյան Փարիզում, իսկ վիրտուալ պատճենը տպավորում է իր մասշտաբայնությամբ՝ վիրտուալ Նոտր Դամն ամենամեծ շինությունն է խաղում:

Ընկերության նկարչուհի Քերոլին Միուսը երկու տարի է ծախսել տաճարի մանրապատկերը ստանալու համար: Նա ստացել է Նոտր Դամի եռաչափ կրկնօրինակը, որը իր մեջ ներառում է շինության յուրաքանչյուր մանրուք:

Այս գործին կօգնի նաև մշակութաբան Էնդրյու Թելոնը, որը մի քանի տարի առաջ լազերային սկանավորման միջոցով ստացել է տաճարի ամբողջական հատակագիծը:

Համաշխարհային մշակույթի ամենավառ ներկայացուցիչներից մեկի վերականգնման համար կպահանջվի 5-10 տարի ժամկետ և մեծ ներդրումներ: