Ubisoft-ը հասավ վիկինգներին․ Ներկայացվել է Assassin's Creed Valhalla-ի անոնսը - VNews

Ubisoft-ը հասավ վիկինգներին․ Ներկայացվել է Assassin’s Creed Valhalla-ի անոնսը

Ֆրանսիական Ubisoft ընկերությունն իր պաշտոնական YouTube ալիքում անոնսել է Assassin’s Creed Valhalla նոր խաղը։ Անոնսը հատկանշական է նրանով, որ հեղինակները ներկայացրել են ոչ միայն խաղի թրեյլերը, այլ ուղիղ եթեր են գործարկել, որտեղ 8 ժամ շարունակ նկարիչը նկարել է ապագա պրոյեկտի պոստերը։

Գործողություննրը կծավալվեն Սկանդինավիայում, իսկ գլխավոր հերոսը կլինի վիկինգ։ Պրեմիերան կկայանա այսօր՝ մեր ժամանակով ժամը 19։00-ին։ Տևողությունը կլինի 4 րոպե 12 վրկ։

Նոր պրոեկտի մշակմամբ զբաղվում է Աշրաֆ Իսմայիլը, ով արդեն աշխատել էր Assassin’s Creed IV: Black Flag և Assassin’s Creed Origins խաղերի վրա։