Urban Tech Challenge-ին դիմելու վերջնաժամկետին մնացել է 2 օր - VNews

Urban Tech Challenge-ին դիմելու վերջնաժամկետին մնացել է 2 օր

Մոսկվայի նորարարությունների գործակալությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ImpactAim Venture Accelerator-ի և Deworkacy Yerevan-ի հետ համատեղ հայտարարում են Urban Tech Challenge հաքաթոնի հայկական փուլի մասին: Տեղական հաքաթոնը տեղի կունենա նոյեմբերի 10-ին ISTC-ում:

Հաքաթոնի վերջին փուլը կսկսվի նոյեմբերի 29-ին և կավարտվի մրցանակների հանձնման արարողությամբ՝ դեկտեմբերի 2-ին Մոսկվայում: Urban.Tech Moscow միջազգային հաքաթոնի և աքսելերացիոն ծրագրի մրցանակային ֆոնդը 10 միլիոն ռուբլի է:

Լուծելով իրական խնդիրներ` մսնակիցները կարող են պայմանագրեր կնքել Ռուսաստանի խոշորագույն ընկերությունների հետ՝ Ռոստելեկոմ, Mail.ru Group, ՎՏԲ գրուպ, SberCloud և Կասպերսկի լաբորատորիա: Կամ վաճառել իրենց լուծումը Մոսկվայի կառավարության գերատեսչություններին:

Թեմաներն են՝ Խելացի քաղաք, Marketplaces, FinTech, Արհեստական բանականություն, Կառավարման համակարգեր:

Հաքաթոնին կարող են մասնակցել Android/iOS ծրագրավորողները, վեբ ծրագրավորողները, UX/UI դիզայներները,  արտադրանքի և ծրագրի ղեկավարները, տվյալագետները, շուկայավարման մասնագետները։

Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։