fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Օգտատերերը հերթական խոտանն են գտել նոր MacBook Pro-ներում (տեսանյութեր)

Ամիսներ առաջ թողարկված նոր 13 և 15 դյույմանոց էկրաններով MacBook Pro-ների սեփականատերերը հերթական բողոքն են ներկայացրել:

Ինչպես հաղորդում է Ferra-ն, օգտատերերը փոքրիկ պայթյուններ են լսում նոութբուքերի բարձրախոսներից ցանկացած տեսակի ձայնագրություն կամ երաժշտություն լսելիս: Նման ճայթյուն լսվում է ինչպես iTunes-ից երգ միացնելիս, այնպես էլ YouTube-ում որևէ տեսահոլովակ դիտելիս: Ճայթյունը բավականին տարբերվող և բարձր է: Առայժմ հայտնի չէ, թե ինչը կարող է այս խնդրի պատճառ դառնալ:

Նման խնդիր կարող են առաջացնել Apple T2  չիպերը կամ էլ աուդիոդրայվերները: