Վայոց Ձորի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը միտված ծրագիր է մեկնարկում - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Վայոց Ձորի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը միտված ծրագիր է մեկնարկում

Yeghegnadzor 1 - Վայոց Ձորի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը միտված ծրագիր է մեկնարկում

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Վայոց Ձորի մարզպետարանը և ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղն այսօր եռակողմ հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ Վայոց Ձորի մարզում կմեկնարկեն տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր:

Ծրագրի նպատակն է նպաստել Վայոց Ձորի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը, աջակցել ոլորտում աշխատող երիտասարդների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Հայ Օգնության Ֆոնդի կողմից համաֆինանսավորվող ծրագրի շրջանակում կանցկացվեն 8 ամիս տևողությամբ դասընթացներ երկու ուղղություններով՝ մոբայլ ծրագրավորում (C, C++, Swift, iOS, OOP Design Patterns) և վեբ ծրագրավորում (HTML/CSS, Core JS, jQuery, Node.js, MongoDB, Angular JS, React JS):

Դասընթացը կմեկնարկի մարտի 1-ին: Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 25-ն է (ներառյալ): Հարկավոր է գրանցվել այստեղ: Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով:

Բոլոր խմբերի համար մասնակցությունը անգլերեն լեզու, ալգորիթմների տեսություն և դիսկրետ մաթեմատիկա դասընթացներին պարտադիր է:

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան անցնել երկամսյա պրակտիկա, ամրապնդել իրենց տեսական և գործնական գիտելիքները և արդեն իսկ ծանոթանալ աշխատաշուկայի հետ։

Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ:

«Մարզերի զարգացումը չափազանց կարեւոր ռազմավարական քայլ է, որը բխում է մեր պետության շահերից: Նման ծրագրերը հնարավորություն են տալիս մարզաբնակ երիտասարդությանն իրենց ապագան պատկերացնել հայրենի մարզում եւ հնարավորինս նպաստել դրա զարգացմանը: Տեխնոլոգիաները չեն ճանաչում աշխարհագրություն եւ դրանց տարածումը կարող է էապես նպաստել մարզերի համաչափ զարգացմանը՝ լուծելով նաեւ մարզերի բնակիչների զբաղվածության հարցը»,- նշել է Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:

«Եղեգնաձորը Գավառից հետո արդեն երկրորդ քաղաքն է, որտեղ մարտի 1-ից կմեկնարկեն տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր: Մենք վստահ ենք, որ Վայոց Ձորի երիտասարդության համար սա լիարժեք հնարավորություն է՝ տեխնոլոգիական կրթություն ստանալու եւ մարզը արագ տեմպերով զարգացնելու առումով»,- հավելել  է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը:

 


Google-ը բրաուզերի Doodles-ով ծրագրավորում կսովորեցնի

Դրամաշնորհ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար

Հայաստանի պատվիրակությունը Տոկիոյում մասնակցել է World Smart Energy Week-ին

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը ավելի քան 200 երիտասարդ է համախմբել

Հայաստանի պատվիրակությունը Վարշավայում մասնակցել է Perspektywy Women in Tech Summit 2019-ին

Ինքնավար մեքենաների համար հայկական ընկերության մշակած լուծումը դուրս է գալիս միջազգային շուկա

Բարձր տեխնոլոգիաների միջոցով մարզերի զարգացման ծրագիրն ընդլայնվում է

18-ից բարձր տարեկանները ևս կարող են անվճար ծրագրավորում սովորել Թումոյում

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մասնակցել է Շանհայի «Փուցզյան» ինովացիոն համաժողովին

Հայ-ամերիկյան SoloLearn-ն ընդգրկվել է ծրագարվորում սովորելու լավագույն հավելվածների հնգյակում

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը ու Ռուանդայի Smart Africa կենտրոնը կհամագործակցեն

Հայաստանն ու Եթովպիան կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Ծրագրովորում սովորելու ևս մեկ հնարավորություն

Տավուշի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը միտված կրթական ծրագիր է մեկնարկում

Անվճար ծրագրավորում սովորելու հնարավորություն Bet Academy-ում

Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն ՏՏ ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր