fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Visa-ն և Mastercard-ը նոր տեսակի քարտեր են փորձարկում

Visa և Mastercard  միջազգային վճարային համակարգերը փորձարկում են նոր տեսակի բանկային քարտեր:

Ինչպես հաղորդում է Ferra-ն, վճարային համակարգերը փորձարկում են մատնահետքի սկաներով բանկային քարտեր: Արտադրողների խոսքով այս նոր քարտերը կնվազեցնեն գողությունն ու խարդախությունը: Բացի այդ, նման քարտերի համար չի պահանջվի մուտք գործել առանձին ծածկագիր, բավական է միայն մատնահետքը:

Քարտերի բացասական կողմը դրանց արժեքն է: Ամերիկյան ընկերությունները արդեն բավականաչափ գումար են ծախսել նոր տեխնոլոգիաներով քարտեր պատրաստելու համար: