Որոնք են աշխարհի ամենանորոգելի սմարթֆոնները - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Որոնք են աշխարհի ամենանորոգելի սմարթֆոնները

screen 7 - Որոնք են աշխարհի ամենանորոգելի սմարթֆոնները

iFixit ընկերության մասնագետները թարմացրել են ամենանորոգելի սմարթֆոնների վարկանիշը, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգով։

Ընկերության ինժիներ Քրեիգ Լլոյդը համարում է, որ աշխարհի ամենանորոգելի սմարթֆոնը Fairphone 3-ն է։ Այն iFixit թեստում հնարավոր 10 միավորից ստացել է 10-ը։

Սմարթֆոնի գլխավոր «ֆիշկան» մոդուլայնությունն է։ Սա նշանակում է, որ և էկրանը, և մարտկոցը կարելի է հեշտությամբ առանձնացնել հեռախոսից և փոխարինել նորով։ Ի դեպ՝ դա կարելի է անել նույնիսկ ինքնուրույն, հարկավոր է միայն Phillips կամ Torx ստանդարտ պտուտակահան։

Սմարթֆոնի թերություններին կարելի է դասել այն, որ սարքը հնարավոր է ձեռք բերել միայն եվրոպական շուկայում։

2-րդ տեղում Shiftphone-ի SHIFT6m մոդելն է (9 միավոր), այն նույնպես հնարավոր է ձեռք բերել ԵՄ-ում։

3-րդ տեղում Google Pixel 3a սմարթֆոնն է, որը հավաքել է 6 միավոր։

OnePlus 7T (5 միավորով) և Motorola G և E շարքի սմարթֆոնները եզրափակում են վարկանիշը, հայտնում է ferra.ru-ն։