VSCO-ն դատի է տվել PicsArt-ին - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

VSCO-ն դատի է տվել PicsArt-ին

Ֆոտոխմբագրման հանրահայտ երկու ընկերություններ շուտով կհանդիպեն դատարանում:

VSCO-ն դատական գործ է հարուցել  PicsArt-ի դեմ՝ մեղադրելով վերջինին առնվազն 19 ֆիլտր գողանալու մեջ:

Ըստ դատական գործի`  PicsArt-ի 17 աշխատողներ գրանցվել են VSCO-ում և իրենց էջերը օգտագործել ֆիլտրերի գաղափարներն ու առանձնահատկությունները գողանալու համար: Այսպիսով խախտվել է VSCO-ի կանոնադրությունը, որով յուրաքանչյուր օգտատեր պարտավորվում է չգողանալ, վաճառել, վարձակալել, հրապարակել, կամ ստեղծել VSCO-ում հանդիպած որևէ նյութի կրկնօրինակը:

VSCO-ն հայտնել է, որ դեռևս փետրվարին իր իրավաբանները նամակ են ուղարկել  PicsArt՝ պահանջելով հրաժարվել այդ ֆիլտրերի օգտագործումից և մինչ այդ դրանցից ստացած հասույթը իրենց փոխանցել:  PicsArt-ը չի պատասխանել:

Այս դատական հայցին սակայն  PicsArt-ի պատասխանը կտրուկ է: Ընկերությունը հերքում է որևէ ֆիլտրի գաղափարի գողացում և հայտնում, որ պատրաստ է պաշտպանել սեփական շահերը:

VSCO-ն որևէ կոնկրետ գումարի չափ չի նշել, սակայն պահանջում է փոխհատուցել իր ֆիլտրերից ստացած շահույթի չափով: