WCIT 2019. հայտնի են բացման բանախոսների անունները - VNews

WCIT 2019. հայտնի են բացման բանախոսների անունները

«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեն հայտարարել է Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացման բանախոսների անունները։ Հոկտեմբերի 7-ին «WCIT 2019»ն բացման ելույթներով հանդես կգան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք ևվտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորենկքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական ևհաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի ևբարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։  WCIT 2019-ի և օրակարգի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համարայցելեք www.wcit2019.org:

Հայաստանի կառավարությունը ՏՏն հռչակել էտնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետևողական ջանքերեն ներդրվում բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացմանու ստարտափների խթանման ուղղությամբ: ՏՏ պրոդուկտի արտահանումների 45 տոկոսն ուղղվում էդեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։ Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArtը, Softconstructը, Renderforestը, Joomagը և այլն։

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 

Այս հեղինակավոր համաժողովին իրենց մասնակցությունը կունենան Հայաստանում մի շարք առաջատար ՏՏ ընկերություններ, այդ թվում՝ SoftConstruct ընկերությունը։ VNews – Business and Tech-ը համաժողովի ինֆորմացիոն գործընկերն է։


Aybuben Ventures-ը ծրագրում է $50 մլն ներդնել Հայաստանի ՏՏ ոլորտում

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

SoftConstruct-ը WCIT-ում ներկայացրեց իր նորարարական տեխնոլոգիաները (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի ելույթը WCIT 2019-ին

Հայաստանի էներգիան պարզապես ցնցող է. WCIT-ի մասնակիցների տպավորությունները

Google-ը WCIT 2019-ի 15 տոմս է նվիրում Հայաստանի ուսանողներին, ԱՏՁՄ-ն կրկնապատկում է թիվը

Quiz. Ի՞նչ գիտես WCIT-ի մասին

WCIT 2019․ երբ հանդիպում են նորարարությունը, տեխնոլոգիաներն ու տաղանդը

SoftConstruct-ը WCIT-ում կներկայացնի իր նորարարական տեխնոլոգիաները

Հայտնի են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի անցկացման օրերը

Կամավորական շարժման ուժը․ «WCIT 2019»-ը հայտարարում է կամավորական շարժման մեկնարկի մասին

Հայտնի են WCIT 2019-ին մասնակցող ՏՏ ոլորտի առաջատարներից մի քանիսի անունները

Սիլիկոնյան հովտում քննարկել են WCIT 2019-ի աշխատանքները

ԱՏՁՄ վարչության անդամները հանդիպել են Թայբեյի պատվիրակության հետ

Ալեքսիս Օհանյանը և Acer-ի հիմնադիր Սթեն Շին կժամանեն Երևան՝ ՏՏ համաժողովին մասնակցելու (տեսանյութ)

IT-ի «թավշյա» ապագան․ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Հակոբ Արշակյան