fbpx

WCIT-ի փակման արարողությանը կհայտարարվեն 6 հաղթողների անունները

WCIT 2019 Yerevan ՏՏ համաշխարհային համաժողովի երկու օրերն արդեն հետևում են: Նախորդ երկու օրվա ընթացքում LightningRounds-ի շրջանակում ներկայացվեցին 10 ստարտափներ: Համաժողովի 3-րդ օրը՝ փակման արարողության ժամանակ, կհայտարարվեն ժյուրիի կողմից ամենանորարական և հետաքրքիր համարվող 6 հաղթող ստարտափների անունները: 

Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 

Այս հեղինակավոր համաժողովին իրենց մասնակցությունը կունենան Հայաստանում մի շարք առաջատար ՏՏ ընկերություններ, այդ թվում՝ SoftConstruct ընկերությունը։ VNews – Business and Tech-ը համաժողովի ինֆորմացիոն գործընկերն է։