-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Սմարթֆոնը այն իրն է, որը շատերը օրվա մեծ մասը պահում է ձեռքի մեջ: Գիտնականները կարծում են, որ սմարթֆոնի գույնով կարելի է որոշել սեփականատիրոջ բնավորությունը և սովորությունները: Ահա, թե ինչ են խորհրդանշում լայն տարածում ունեցող գույները սմարթֆոնների աշխարհում:
Սպիտակ
Եթե մարդ ձգտում է սպիտակ գույնին սմարթֆոն ընտրելիս, ապա մեծ է հավանականությունը, որ նա իդեալիստ է: Նման գույն ընտրող մարդկանց կյանքում ամեն ինչ պետք է լինի իդեալական: Նման մարդիկ ունեն դեպի բարձր ստանդարտներ ձգտում:
Սև
Սև գույնի սմարթֆոն նախընտրելը կարելի է տարբեր ձևերով բացատրել: Նախ, նման հեռախոս և պատյան ունեցող մարդ տեսնելիս գիտնականները կարող են եզրակացնել, որ նա չի ցանկանում առանձնանալ մյուսներից: Նրանց համար սմարթֆոնը ուղղակի աշխատող սարքավորում է: Երկրորդ, սևը խորհրդանշում է էլեգանտություն, դասականություն, պրոֆեսիոնալիզմ: Սրանք են այն երկու պատճառները, որ բոլոր սմարթֆոն արտադրող ընկերությունները ունեն բոլոր մոդելների սև տարբերակները:
Կապույտ
Կապույտ գույնը այնքանով է հարմար, որ ունի տարբեր երանգներ, և հենց դա էլ թույլ է տալիս առանձնանալ որոշակի մասայից: Հոգեբանները ասում են, որ կապույտն ընտրում են այն մարդիկ, որոնք խելացի են, կշռադատող, հանկարծակի որոշումներ չեն ընդունեւմ: Նրանք փորձում են իրենց արածից մեծագույն արդյունք ստանալ: Մուգ կապույտ երանգ ընտրողները բնորոշվում են որպես արվեստին մոտ կանգնած կամ հակված մարդիկ, որոնք միևնույն ժամանակ փորձում են իրենց ընտրությամբ զարմացնել մնացածին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո