-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
WhatsApp մեսինջերի ծրագրավորողների խումբը պատրաստվում է նոր գործառույթ թողարկել:
Խոսքը լուսանկարներով աշխատող որոնողական համակարգի մասին է: Սա թույլ կտա անմիջապես համացանցում փնտրել այն նկարները, որոնք ձեզ ուղարկել են մեսինջերի միջոցով:
Գործառույթի համար օգտագործվելու է Google-ի API-ն, որը թույլ կտա նույնանման լուսանկարներ փնտրել համացանցում: Նկարը փնտրելու համար այն կվերբեռնվի Google, որից հետո WhatsApp-ը կբացի բրաուզերը և ցույց կտա որոնման արդյունքները: Որոնումը հարմարավետ լինելուց թույլ կատ նաև համոզվել նկարի իրական լինելու մեջ:
Առայժմ պարզ չէ, թե ֆունկցիան երբ կթողարկվի, բայց հասկանալի է, որ փորձարկումները արդեն մոտենում են ավարտին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո