Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
WhatsApp մեսինջերը նոր այսուհետ կաշխատի նոր սահմանափակումներով, որոնք թույլ կտան խուսափել կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկությունների տարածումից: Այս մասին հայտնել են WhatsApp-ի պատասխանատուները պաշտոնական հայտարարությամբ:
Բանն այն է, որ WhatsApp-ում հնարավոր է ուրիշի ուղարկած հաղորդագրությունը ուղարկել միաժամանակ մի քանի հոգու, այդ դեպքում հայտնվում է կրկնակի սլաք: Կորոնավիրուսի տարածմամբ WhatsApp-ի ղեկավարությունը նկատել է, որ նման հաղորդագրությունները շատացել են, և մարդիկ իրենց ստացած տեղեկությունը առանց ճշտելու տարածում են այլ օգտատերերի շրջանում:
Որոշում է կայացվել այս ժամանակահատվածում նվազագույնի հասցնել նման հաղորդագրությունների տարածում: Հիշեցնենք, որ WhatsApp-ը գործածել էր նաև ստացված հաղորդագրության մեջ զետեղված տեղեկությունը ճշտելու ֆունկցիան:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո