Wikipedia-ն ձախողել է գիտականության թեստը - VNews

Wikipedia-ն ձախողել է գիտականության թեստը

Ամերիկյան Scite ստարտափի աշխատակիցները Wikipedia-ի մոտ 2 միլիոն հոդված և դրանցում հղում արված ավելի քան 840 հազ աղբյուր մեքենայական վերլուծության են ենթարկել։ Ստուգել են, թե նշված աղբյուրները հիշատակվել են գիտական գրականության մեջ, թե՝ ոչ, ինչպես նաև հաստատվել, թե մերժվել են ենթադրությունները, գրում է Популярная Механика-ն։

Պարզվել է, որ Wikipedia-ից հղում արված գիտական հոդվածների 18․5 տոկոսը ընդհանրապես չի հիշատակվել այլ հետազոտություններում, իսկ 40 տոկոսը, եթե նույնիսկ հիշատակվում է, ապա առանց որևէ հաստատման։ Այսինքն՝ առցանց-հանրագիտարանի գիտական աղբյուրների կեսից ավելին գիտական հասարակության կողմից նույնականացված չեն։

Մեջբերված հոդվածների 12․3 տոկոսը վիճելի է, այսինքն գիտական հասարակության կարծիքներն այդ թեմայի շուրջ չեն համընկնում։ Եվ միայն գիտական հղումների 27․4 տոկոսը կամ մեկ քառորդից մի փոքր ավելին, կարելի է համարել լիովին հավաստի։

Հետազոտության հեղինակները կոչ են արել զգուշությամբ մոտենալ իրենց վերլուծության արդունքներին, քանի որ հնարավոր են որոշ անճշտություններ՝ կապված տեխնիկական սահմանափակումների հետ, բացի այդ վիճելին դեռևս չի նշանակում սխալ։

Ամեն դեպքում կարելի է դրական պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես է գիտական հասարակությունը վերաբերում Wikipedia-ի աղբյուրներին, գրում է աղբյուրը։