-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Microsoft ընկերությունը շարունակում է միավորել Windows-ը տարբեր սմարթֆոնների հետ: Your Phone անվանումով հավելվածը, որը Windows-ում հայտնվել էր մեկ տարի առաջ, թույլ է տալիս սմարթֆոնը միացնել համակարգչին՝ Wi-Fi-ի օգնությամբ:
Այդ տարբերակով օգտատերը հնարավորություն է ստանում տարբեր հաղորդագրություններ և լուսանկարներ տեսնել մեծ էկրանով, ինչպես նաև ստանալ տարբեր ծանուցումներ: Հավելվածի վերջին թարմացման մեջ հայտնվել է զանգերի նոր գործառույթ: Այն հնարավորություն է տալիս Windows 10-ը սինքրոնիզացնել զանգերի և կոնտակների հետ: Նմանատիպ հնարավորություն կա iPhone-ի և Mac-ի միջև:
Microsoft-ի նոր գործառույթից օգտվելու համար անհրաժեշտ է սմարթֆոնի և համակարգչի մեջ տեղադրել Your Phone հավելվածը: Զանգերի հնարավորությունը դեռևս հասանելի է միայն Windows Insider ծրագրում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո