Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ռուսաստանի Լիպեցիկի շրջանում տուգանք է նշանակվել մի օգտատիրուհու WhatsApp-ում կորոնավիրուսի մասին սխալ տեղեկություններ տարածելու համար:
Պարզվում է, որ օգտատիրուհին մեսինջերում իր աշխատանքի վայրի չատում կարդացել է տեղեկություններ կորոնավիրուսի մասին, ապա դրանք ուղարկել իր երեխաների մանկապարտեզի ծնողական խմբի չատ:
Հայտնի է դարձել, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ավելին՝ խուճապ են առաջացնում մարդկանց մոտ: Դրանք հաղորդում էին Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների իրական թվի թաքցնելու մասին:
Այս ամենից հետո ռուսական պատկան մարմինները ստիպված են եղել տուգանել կնոջը 15 հազար ռուբլիով:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո