Ճապոնիան գլխավորում է աշխարհի ամենախելացի երկրների ցանկը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Ճապոնիան գլխավորում է աշխարհի ամենախելացի երկրների ցանկը

4b82c625a0daeb4e482de11f5c1448485f480a82 tokyo main - Ճապոնիան գլխավորում է աշխարհի ամենախելացի երկրների ցանկը

Ճապոնիան առաջին տեղն է գրավել աշխարհի ամենախելացի երկրների վարկանիշային աղյուսակում։ Ցանկը կազմել է բրիտանական Vouchercloud կայքը:

Շվեյցարիան երկրորդ հորիզոնականում է, Չինաստանը երրորդ տեղում է, Միացյալ Նահանգները` չորրորդ տեղում, հինգերորդը Նիդեռլանդներն է, իսկ Ռուսաստանը վեցերորդ տեղում է: Ցուցակում ընդգրկված են նաև Բելգիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Հարավային Կորեան:

Վարկանիշային աղյուսակը հիմնված է յուրաքանչյուր երկրի Նոբելյան մրցանակակիրների թվի, ինչպես նաև կրթության բնագավառում բնակչության ունեցած հաջողությունների և միջին IQ-ի մակարդակի վերաբերյալ տվյալների վրա: