Xbox-ի խաղերը հնարավոր կլինի խաղալ ցանկացած Android սմարթֆոնով - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Xbox-ի խաղերը հնարավոր կլինի խաղալ ցանկացած Android սմարթֆոնով

Microsoft ընկերությունը շարունակում է զարգացնել Xbox Console Streaming ծառայությունը: Այսուհետ տարբեր երկրների օգտատերեր հնարավորություն կստանան խաղալ Xbox-ի բոլոր խաղերը իրենց սմարթֆոնի կամ պլանշետի էկրաններում այն տեսնելով՝ Android օպերացիոն համակարգի կառավարմամբ, այս մասին գրում է  Tech Rader-ը: Console Streaming-ի աշխատանքի համար անհրաժեշտ է, որպեսզի գադջեթն ունենա Android 6.0 տարբերակի հնարավորություն:

Ներկայումս ծառայությունը գտնվում է փորձարկման փուլում, այդ պատճառով օգտատերերը կկարողանան օգտվել խաղից միայն մասնակցի կարգավիճակում՝ Xbox Insider և Xbox One Update Preview  ծրագրերում: