Հայկական XCloud Networks-ը մասնակցել է միջազգային հեղինակավոր Open Compute Project (OCP) սամիթին - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայկական XCloud Networks-ը մասնակցել է միջազգային հեղինակավոր Open Compute Project (OCP) սամիթին

29526774 10213390476429072 2090437772 o - Հայկական XCloud Networks-ը մասնակցել է միջազգային հեղինակավոր Open Compute Project (OCP) սամիթին

Հայկական XCloud Networks ստարտափը, որը ստեղծում է լուծումներ՝ հեռահաղորդակցության և տվյալների կենտրոնների ցանցային ենթակառուցվածքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով այս օրերին Միացյալ Նահանգներում մասնակցում էր միջազգային հեղինակավոր Open Compute Project (OCP) սամիթին։ Ամենամյա սամիթը համախմբում է ավելի քան 3000 ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, hardware լուծումներ առաջարկոփղ ինժեներների ու ծրագրավորողների։

«Մենք հրավիրված էինք ներկայացնելու մեր ընկերությունը մեր գործընկեր Delta Electronics-ի տաղավարում։ Հիմանական նպատակն էր ոլորտում նոր գործընկերներ ձեռք բերելը, հատկապես օպերացիոն համակարգերի ու Hardware (White Box) արտադրողների հետ, որպեսզի էլ ավելի ճկուն դարձնենք մեր համակարգը։ Ոլորտի բոլոր հիմանական խաղացողները ներկա էին, մենք բոլորի հետ կարողացանք կապ հաստատել և արդեն այսօր ունեցանք առաջին հանդիպումն նրանցից մեկի գրասենյակում»,- Vivaro News – Business & Tech-ի հետ զրույցում նշեց XCloud Networks-ի Բիզնեսի զարգացման փոխնախագահ Դիանա Հովհաննիսյանը։

XCloud Networks-ի մշակած ցանցային լուծումները կարող են մոտ 100 անգամ արագացնել, ավտոմատացնել ցանցի հետ կապված առօրյա բոլոր գործառույթները՝ նվազագույնի հասցնելով մարդկային գործոնը և առաջարկելով համեմատաբար արդյունավետ գին։ Ընկերությունը մրցակցում է ՏՏ ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների՝ Cisco Systems-ի, Juniper Networks-ի հետ։ Նշենք, որ ստարտափը վերջերս ներդրում ստացավ SmartGateVC վենչուրային ֆոնդից, նախորդ տարի դեկտեմբերին էլ հայտարարեց հայկական Granatus Ventures վերչուրային ֆոնդից ներդրում ստանալու մասին։

29242618 10213390475589051 1520780971 o - Հայկական XCloud Networks-ը մասնակցել է միջազգային հեղինակավոր Open Compute Project (OCP) սամիթին29250431 10213390476229067 838766580 o - Հայկական XCloud Networks-ը մասնակցել է միջազգային հեղինակավոր Open Compute Project (OCP) սամիթին29404748 10213390476509074 1886996335 o - Հայկական XCloud Networks-ը մասնակցել է միջազգային հեղինակավոր Open Compute Project (OCP) սամիթին

 


Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի 5-րդ շրջափուլի առանձնահատկությունները (տեսանյութ)

Նոյեմբերի 24-25-ին կկայանա ArmCTF 2018 մրցույթը

Հայտնի են ArmSec կոնֆերանսի և Capture The Flag մրցույթի անցկացման օրերը

Hero House-ը մեկ տարեկան է (տեսանյութ)

SuperAnnotate AI. հայ ինժեներները ստեղծել են պատկերների մշակման բացառիկ տեխնոլոգիա

Երևանում կայացավ «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» (ԳՏՄ) գիտաժողովը (տեսանյութ)

Հոկտեմբերի 12-13-ը Երևանում տեղի կունենա «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» գիտաժողովը

Հայկական Facehub-ն իրական ժամանակում ձեր միմիկաները փոխանցում է նկարներին

SmartGateVC-ն ներդրում է կատարել հայկական Facehub ստարտափում

Հայկական ստարտափ ակադեմիայի 2-րդ փուլի շրջանավարտ ստարտափները ներկայացրին իրենց գաղափարները

IT-ի «թավշյա» ապագան․ Աշոտ Արզումանյան

SmartGateVC-ն ներդրում է կատարել հայկական Embry ստարտափում

SmartgateVC-ն ներդրում է կատարել հայկական 2Hz և XCloud Networks ստարտափներում