-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Պարբերաբար ստացվում են տեղեկություններ խոշոր վերլուծական ընկերություններից, որոնք ցույց են տալիս, թե ինչ ազդեցություն է ունեցել COVID-19-ը սմարթֆոնների շուկայի վրա: Ինչպես և ենթադրելի էր, վաճառքները հիմնականում նվազել են, սակայն հավատացեք՝ դա վերաբերում է ոչ բոլորին:
Ինչպես և հայտնել էինք ավելի վաղ, Xiaomi-ն կարողացել էր որոշ շուկաներում պահպանել անցյալ տարվա ցուցանիշները կամ որոշ չափով ավելացնել դրանք, սակայն պարզվում է, որ Արևմտյան Եվրոպայում ընկերությանը հաջողվել է անել անհնարինը:
Մատակարարման քանակական և շուկայի ընդհանուր իրավիճակի մասին տվյալներ աղբյուրը չի նշում, սակայն հրապարակված պատկերից պարզ է դառնում, որ բոլոր արտադրողները վաճառքների ծավալի նվազում են գրանցել, բացի Xiaomi-ից:
Samsung-ը մնացել է առաջատար, սակայն վաճառքները ընկել են 21 տոկոսով, Apple-ի մոտ ցուցանիշը նվազել է 8 տոկոսով, իսկ Huawei-ի մոտ՝ ռեկորդային 40 տոկոսով: Միայն Xiaomi-ն է, որ ոչ միայն կարողացել է պահպանել դրանք, այլև ավելացնել հսկայական՝ 79 տոկոսով:
Հետաքրքիր է նաև, որ Իսպանիայում Xiaomi-ն առաջին տեղն է զբաղեցնում վաճառքի ծավալով, Իտալիայում այն կարողացել է ավելի մեծ՝ 306 տոկոս աճ գրանցել, իսկ Գերմանիայում վաճառքների անհավատալի՝ 240 տոկոս, աճ գրանցել է Apple-ը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո