Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Xiaomi ընկերության ղեկավար Լեյ Ցզունին բռնեցրել են iPhone սմարթֆոնի օգտագործման ժամանակ:
Չինական ընկերության ղեկավարը Weibo սոցցանցում նոր գրքերի ձեռքբերման մասին հրապարակում էր արել մրցակից ընկերության սմարթֆոնով՝ մոռանալով, որ Weibo-ն, ինչպես և Twitter-ը ցույց է տալիս, թե ինչ հեռախոսով է արվել հրապարակումը:
Հետևորդները, բնականաբար, անմիջապես ֆիքսել են դա և չնայած «մեղավորը» որոշ ժամանակ անց հեռացրել է հրապարակումն ու նորից տեղադրել Xiaomi հեռախոսից, այնուամենայնիվ որոշ օգտատերեր հասցրել են սքրինշոթել այն:
Ինչպես նշում է Gizmochina հարթակը, խոշոր IT ընկերությունները ոչ միշտ են օգտագործում իրենց սեփական արտադրանքը և հաճախ օգտվում են մրցակիցների գաջեթներից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո