fbpx

Xioami-ն ներկայացրել է իր նոր խելացի ժամացույցները

Հաջորդ շաբաթ Xiaomi ընկերությունը իր մի շարք նոր սարքերի հետ ծրագրում է ներկայացնել նոր խելացի ժամացույց՝ Xiaomi Mi Watch-ը: Ընկերությունը կիսվել է շնորհանդեսին առնչվող թեմատիկ պոստեռով: Նոր գադջեթի դիզայնը իր ոճով հիշեցնում է Apple Watch-ին: Mi Watch-ն ունի Apple Watch-ին բնորոշ խորանարդի ձև և կառավարվում է աջ հատվածից: Ժամացույցն ունի Wi-Fi-ի հնարավորություն, ինչպես նաև աշխատում է  տեղանքների որոնման GPS համակարգով:

Վաճառքի կհանվեն ժամացույցների երկու տեսակներ՝ սև և մոխրագույն տարբերակներով: Խելացի ժամացույցների արժեքի վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն, սակայն վերջիններս գնային առումով կզիջեն իրենց ամերիկյան մրցակցին մոտ 399 դոլարով:

Xiaomi Mi Watch-ի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 5-ին: