Yandex-ը թողարկեց իր ձայնային օգնականը - VNews

Yandex-ը թողարկեց իր ձայնային օգնականը

Yandex - Yandex-ը թողարկեց իր ձայնային օգնականը

Yandex ընկերությունը հայտարարեց իր սեփական ձայնային օգնականի թողարկման մասին:

Ընկերությունը արդեն վաղուց հայտարարել էր, որ իր ձայնային օգնականը եզակի է լինելու աշխարհում:

Այսօր այն թողարկեց Alice (Ալիսա) ձայնային օգնականը, որը նման չէ մյուս համակարգերին: Alice-ը չի սահմանափակվում հաշված քանակով հարցերի պատասխանելով, այն կարող է դառնալ օգտատիրոջ զրուցակիցը: Բացի այդ համակարգի հետ խոսելիս պետք  չէ հատ առ հատ արտասանել բառերը, և դա կրկնել մի քանի անգամ: Alice-ի հետ կարող եք զրուցել ինչպես սովորական մարդու հետ: Նրա մեջ տեղադրված է հատուկ նեյրոնային համակարգ, որը կարող է ավարտել անավարտ կամ կիսատ թողնված բառերը:

Համակարգը կարող է ձեզ հուշել, թե որտեղ կարող եք ընթրել ինչ եղանակ կլինի վաղը: Այն միացված է Yandex-ի որոնման համակարգին, Yandex Քարտեզ, Yandex Եղանակ, Yandex Երաժշտություն համակարգերին: Շուտով Alice-ը կարող է նաև օգտատիրոջ համար հարմար ֆիլմ  խորհուրդ տալ:

Անգլերեն տարբերակում համակարգը խոսում է հայտնի դերասանուհի Սկարլեթ Յոհանսոնի ձայնով:

Այժմ Alice-ը գործում է միայն iOS-ի և Android-ի Yandex հավելվածում, ինչպես նաև Windows Beta  տարբերակի համար: Շուտով համակարգը կգործի նաև Yandex-ի բոլոր տեսակների համար:


Crash Bandicoot․ PlayStation-ի լավագույն խաղերից մեկը հասանելի կլինի Android-ում

Yandex-ը Smart TV-ների համար մուլտիմեդիա հարթակ է ստեղծել

Սմարթֆոնների միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալներ վտանգի տակ են

Ինչպե՞ս վերականգնել ջնջված ֆայլերը ցանկացած սարքում

WhatsApp-ը նորություններ ունի Android-ի համար (լուսանկար)

Google-ը սկսել է հավելվածներ արգելափակել

Android-ի թարմացումը փչացրել է Xiaomi Mi 8 սմարթֆոնները

Microsoft-ը թողարկել է միասնական Office հավելված Android հարթակի համար

WhatsApp-ը կդադարի աշխատել միլիոնավոր սմարթֆոնների մեջ

7 պատճառ iPhone-ի փոխարեն Android սմարթֆոն գնելու համար

WhatsApp-ում նոր ստիկերներ կհայտնվեն (տեսանյութ)

Android կվերադառնա հին գործառույթ

Google Play-ում հարյուրավոր վտանգավոր հավելվածներ են հայտնաբերվել

Android սմարթֆոնները նոր գործառույթ կստանան

Հայտնի են 2019-ին iPhone-ի, iPad-ի և Mac-ի համար լավագույն խաղերն ու հավելվածները

4 ֆունկցիա iPhone-ի օրացույցում, որոնց մասին գուցե չգիտեք