Yandex. Taxi-ն նոր ֆունկցիա ունի - VNews

Yandex. Taxi-ն նոր ֆունկցիա ունի

Yandex. Taxi-ն իր ծառայություններին ավելացրել է ևս մեկը:

Այսուհետև ընկերության տաքսիներով հնարավոր կլինի նաև փոքրիկ ծանրոցներ ուղարկել: Ընկերությունն իր հավելվածում ավելացրել է «Առաքում» ֆունկցիան: Այն կաշխատի նույն կերպով, ինչ տաքսի պատվիրելն է, հնավար կլին վճարել բանկային քարտով, Apple Pay-ով կամ Google Pa-ով:

Առաքումն իրականացնելու համար պետք է միայն ավելացնել ստացողի հեռախոսահամարը: Նրան ծառայությունը կուղարկի հաղորդագրություն, որը կպարունակի իր ծանրոցին հետևելու կայքի հղումը: Ընդ որում, ստացողը պարտավոր չէ ունենալ Yandex. Taxi հավելվածը:

Ծանրոցը պետք է հասցվի մեքենային և փոխանցվի վարորդին: Ստացողը ևս պետք է մոտենա մեքենային: Ծանորցը պետք է կշռի ամենաշատը 20 կգ և տեղավորվի մեքենայի մեջ: Չի կարելի տեղափոխել այնպիսի իրեր, որոնք կփչացնեն մեքենայի սրահը: Կենդանիների տեղափոխել նույնպես հնարավոր չէ:

Առայժմ ֆունկցիան կգործի միայն Մոսկվայում, ապա նաև այլ տարածաշրջաններում: