fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Yerevan Testing Days 2019. ամենակարևորն ու հետաքրքիրը (տեսանյութ)

Ապրիլի 29-ից մայիսի 1-ը Երևանում առաջին անգամ կայացավ ծրագրային ապահովման թեստավորմանը նվիրված Yerevan testing Days 2019 կոնֆերանսը, որին մասնակցում էին բարձր տեխնոլոգիաների ոլորտի մոտ 500 ներկայացուցիչներ, 30-ից ավելի արտասահմանյան հայտնի մասնագետներ ու խոսնակներ։

Եռօրյա միջոցառման ընթացքում ելույթ ունեցան և իրենց փորձով կիսվեցին միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագետներ ավելի քան 15 երկրներից։ Նրանց թվում են Էրիկ վան Վինենդալը (CISA), Էրիկ Փրոգլեր (Medidata Solutions), Իլարի Հենրի Էյգերտերը, Գուալտերո Բասզանոն։

Միջոցառման առաջին օրը կազմակերպվել էր Armenia Software Testing Cup-ը, որի ընթացքում 14 տարբեր ընկերությունների որակի ապահովման մասնագետների (QA) թիմերը մրցեցին իրենց հմտություններով և թեստավորեցին Ucraft հարթակը։

Այսպիսով առաջին տեղում Synopsys-ի թիմը գրավեց, երկրորդը՝ PicsArt-ը, լավագույն եռյակը եզրափակեց Questrade ընկերության թիմը։ Լավագույն խոցելիությունը գտնելու համար Ucraft-ի կողմից պարգևատրվեց PicsArt-ի թիմը, որը նաև առաջատար ճանաչվեղ լավագույն թիմի ղեկավար անվանակարգում։ Լավագույն enhancement rewuest անվանակարգում հաղթող ճանաչվեց Questrade-ի թիմը։ Լավագույն summary report-ը ArmSoft ընկերությանն էր։

Կոնֆերանսի օրերը հագեցած էին տեսական և կիրառական սեմինարներով։ Գործնական ժամերի ընթացքում քննարկվեցին արդիական գործիքներ, խնդիրներ և տեստավորման տեխնիկաներ:

Yerevan Testing Days 2019-ի փակմանը ելույթով հանդես է եկել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Նա ներկա է գտնվել նաև կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տարբեր ընկերություններ ներկայացնում էին իրենց ապրանքանիշերը։

Նախարարը շրջել է  ցուցասրահի տաղավարներով, զրուցել ներկայացուցիչների հետ, որոնք մանրամասնել են իրենց գործունեության առանձնահատկություններն ու ձեռքբերումները։

Նշենք, որ Yerevan Testing Days կոնֆերանսի կազմակերպիչներն են՝ ArmSTQB – Armenian Software Testing Qualifications Board ընկերությունը, Quality Testing Lab ընկերությունը, TestingArt LLC-ն, Որակի ապահովման մասնագետների հայկական միությունը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Միջոցառման հովանավորը նաև BetConstruct ընկերությունն էր։ VNews – Business & Tech-ը ներկայացնում է միջոցառման ամենակարևոր ու հետաքրքիր դրվագները․