-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՆԱՍԱ-ն (ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) իր բարձրագույն պարգևը՝ «Նշանակալի հանրային ծառայության համար» շքանշանը, կհանձնի աստղագետ, Քորնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանին:
news.cornell.edu-ի հաղորդմամբ՝ շքանշանը կհանձնի ՆԱՍԱ-ի ադմինիստրատոր Ջիմ Բրայդենսթայնը (Jim Bridenstine)՝ ՆԱՍԱ-ի՝ Հյուսթոնում գտնվող Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնում: Պարգևատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին և ուղիղ կհեռարձակվի NASA TV-ով:
«Դոկտոր Երվանդ Թերզյանն իր կյանքը նվիրել է կրթությանը, հանրային ծառայությանն ու գիտական հետազոտություններին, -ասվում է ՆԱՍԱ-ի՝ պարգևի համար նախապատրաստված տեքստում,- նա իր էնտուզիազմն օգտագործել է տիեզերքն ուսումնասիրելու, ուսանողների ու հանրության համար ոգևորիչ փորձառություններ ապահովելու համար: Դոկտոր Երվանդ Թերզյանն անհավանական ազդեցություն է ունեցել երիտասարդ ուղեղներին ոգեշնչելու ու կրթելու հարցում»:
Երվանդ Թերզյանը 8 տարի աշխատել է ՆԱՍԱ-ի հանձնաժողովներում, 20 տարի ղեկավարել է ՆԱՍԱ-ի՝ Նյու Յորքի տիեզերական դրամաշնորհների կոնսորցիումը, որը ներառում է 19 համալսարան և գիտական կենտրոն: Նա 12 տարի աստղագիտության թեմայով դասախոսություններ է կարդացել Ամերիկացի աստղագետների ընկերակցության անդամների համար՝ այդ ընթացքում ճամփորդելով նահանգից նահանգ:
Հայազգի գիտնականը հայտնի է աստղային էվոլյուցիայի ոլորտում իր ուսումնասիրություններով, ինչպես նաև հեռավոր գալակտիկաների միջև ջրածնային գոտիների հայտնագործմամբ: Թերզյանն ավելի քան 235 գիտական հոդվածի համահեղինակ է ու 7 գրքի խմբագիր:
Երվանդ Թերզյանը ծնվել է 1939թ. փետրվարի 9-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Հայրը հայ էր, մայրը՝ հույն: Դպրոցն ավարտել է Ալեքսանդրիայում և սովորել Կահիրեի ամերիկյան համալսարանում։ 1960թ. ստացել է նույն համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի բակալավրի դիպլոմ։ Այնուհետև, տեղափոխվելով ԱՄՆ, Ինդիանայի համալսարանում 1963թ. ստացել է աստղագիտության գծով մագիստրոսի, իսկ ավելի ուշ՝ 1965թ.` գիտությունների դոկտորի աստիճան։ 1965թ. Թերզյանի գիտական և մանկավարժական գործունեությունը կապված է Քորնելի համալսարանի հետ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո