-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Երևանում ապրիլի 5-ին մեկնարկել է համակարգչային ամենամասսայական Dota 2 խաղի Հայաստանի առաջնությունը, որը կազմակերպել է BetConstruct ընկերությունը։
Ի սկզբանե Dota-ն Warcraft-ի քարտեզ է եղել, սակայն ժամանակի ընթացքում մարդկանց շրջանում հետաքրքրությունը աճել է։ Քարտեզը գնել է ավելի մեծ ընկերություն և ընդլայնել դրա հնարավորությունները։ Եթե նախկինում հնարավոր էր խաղալ 10 լոկալ խաղացողներով, ապա այժմ խաղը ձևափոխվել է և հասանելի դարձել նաև վիրտուալ տիրույթում: Աշխարհի տարբեր ծայրերից ու պետություններից օգտատերերը կարող են ձևավորել թիմ և խաղալ։
Dota 2-ի հայաստանյան առաջնությանը մասնակցում են 16-27 տարեկան մարդիկ։ Այս տարի Dota 2-ի մրցանակային ֆոնդը 1 մլն դրամ է։ Այժմ ընթանում է առաջնության խմբային փուլը։ Ամեն խաղ միջինում տևում է 3 ժամ։ Ձևավորված թիմերը Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից են։
Կիրակի օրը՝ ապրիլի 8-ին, BetConstruct-ի գլխավոր գրասենյակում՝ առավոտյան 12-ից կսկսվեն առաջին կիսաեզրափակիչները, 3-րդ և 4-րդ տեղի համար նախատեսված խաղը և արդեն եզրափակիչ փուլը։ Եզրափակչում կարևոր նախապայման է ունենալ գրանցած առնվազն երեք հաղթանակ։ Ապրիլի 8-ին կայանալիք բոլոր խաղերը ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել այստեղ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո