-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
YouTube-ի թիմն աշխատում է նոր երիտասարդական կարճատև տեսանյութերի ծառայության վրա։ Նախագիծը կստանա Shorts անվանումը, գրում է The Information–ը։ Այն վերջին շրջանում ֆենոմենալ մեծ տարածում գտած TikTok սոցցանցի կրկնօրինակն է։
YouTube–ի թիմը որոշել է TikTok-ի անալոգը ստեղծել, քանի որ արդեն իսկ ունեն պատրաստի երաժշտացանկ YouTube Music ալիքով։ Օգտատերերը կկարողանան ընտրել ցանկացած թրեք և անվճար օգտագործել այն իրենց տեսանյութերը նկարելու համար։
Դեռևս հայտնի չէ՝ Shorts-ը կներկայացվի որպես առանձին հավելված, թե կներդրվի հենց YouTube-ում։ Հայտնի է, որ այն կլինի առանձին էջ, որտեղ շարունակական ձևով կցուցադրվեն օգտատերերի ստեղծած կարճ տեսանյութերը, հիմնված յուրաքանչյուրի նախընտրությունների և հետաքրքրությունների շրջանակի վրա։
Նշենք, որ TikTok-ը կարողացել է ռեկորդային թվով օգտատերեր հավաքել վերջին տարվա ընթացքում՝ լսարանն ընդլայնելով 125%-ով։ Հավելվածն ունի ավելի քան 800 մլն․ ներբեռնում Google Play–ում և App Store–ում։
Գաղտնիք չէ, որ YouTube-ը յուրացնում է արդեն իսկ հաջողակ գաղափարները և ստեղծում է դրանց անալոգները։ Այդ կերպ ծառայությունում արդեն իսկ կա Stories բաժին, ինչպես Instagram-ում։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո