-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
YouTube վիդեոսերվիսը պատրաստվում է նվազեցնել իր տիրույթում թողարկվող տեսանյութերի որակը:
Այսպես. հարթակում տեսանյութերը ավտոմատ կմիանան 480 ընդլայնմամաբ: Եթե օգտատերը ցանկանում է ավելի լավ որակով դիտել տվյալ տեսանյութը, ապա պետք է ինքը ընտրի համապատասխան որակը կարգաբերումների ցանկում:
Այս քայլը պայմանավորված է նրանով, որ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյուքնում տանը մնացած մարդիկ նախընտրում են նայել սերիալներ, տեսանյութեր և հիմնականում օգտագործում են YouTube-ը: Ծանրաբեռնվածությունը թոթափելու համար հարթակը մի քանի օրից գործի կդնի իր նոր քաղաքականությունը և կնվազեցնի տեսանյութերի որակը: Մինչ այժմ նման սահմանափակում գործում էր Եվրոպայում, սակայն այսուհետ կտարածվի նաև ամբողջ աշխարհի վրա:
Հիշեցնենք, որ մինչ այս նման քայլի է դիմել նաև ամերիկյան Netflix-ը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո