-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
YouTube-ը հայտարարել է հիշեցման նոր գործառույթի մասին: Այն կօգնի օգտատերերին, ովքեր տեսանյութեր դիտելիս կորցնում են ժամանակի զգացողությունը։
Այս և նմանատիպ մյուս գործիքների վերջնական նպատակը օգտատերերին օգնելն է՝ ավելի պատասխանոտու կերպով օգտագործել Google-ի պրոդուկտները։ Պանդեմիայի ընթացքում համակարգիչների առջև ծախսված ժամանակը միայն ավելացել է։ Ընկերությունը կարծում է, որ սա լուրջ խնդիրների կհանգեցնի։
Քնելու գնալու հիշեցումն ակտիվացնելու համար պետք է կարգավորումների մեջ նշել կոնկրետ ժամանակ։
«Դուք կարգավորումների բաժնում սահմանում եք տեսանյութերի դիտման սկիզբի և ավարտի ժամանակը, ինչպես նաև հիշեցումը կանգնեցնի տեսահոլովակը, թե այն հայտնվի դրա ավարտից հետո», – գրում է ընկերությունն իր բլոգում։
Գործառույթը iOS և Android օպերացիոն համակարգերի համար հասանելի է մայիսի 20-ից։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո