-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
YouTube-ն այսօր հայտարարել է նոր կորոնավիրուսի հետ կապված ընկերության վարած քաղաքականության փոփոխության մասին:
Մինչ այս, համակարգը չէր թույլատրում մոնետիզացնել(դրամայնացնել) նոր կորոնավիրուսի կամ COVID-19-ի մասին տեսանյութերը և այս թեմային վերաբերող գովազդային տեսանյութերն ընգրկել էր «զգայուն իրադարձությունների» քաղաքականության մեջ: Այս քաղաքականության նպատակը գովազդատուներին պաշտպանում էր մասսայական սպանությունների, ահաբեկչական գործողությունների, զինված բախումների և համաշխարհային առողջապահական ճգնաժամերի(ինչպես կորոնավիրուսի համաճարակը) մասին տեսանյութերից: Իսկ այժմ, YouTube-ը փոխում է քաղաքականությունն ու թույլ է տալիս այս թեմայով տեսանյութերի մոնետիզացիան, գրում է TechCrunch-ը:
YouTube-ի գլխավոր գործադիր տնօրենն այս որոշումը հիմնավորվում է այն իմաստով, որ թույլ չտալով ստողծողներին շահույթ ստանալ այս թեմայով տեսանյութերից, ավտոմատ կերպով ոչնչացվում են նաև վիրուսի մասին իրազեկող, տեղեկատվական նյութերը: Չնայած որոշմանը, ոչ բոլոր օգտատերերը կկարողանան այս թեմայով տեսանյութեր հրապարել:
A letter from @SusanWojcicki to our creators about coronavirus: https://t.co/SKs2jfkJ8T
— YouTube (@YouTube) March 11, 2020
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո