-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Աշխարհի խոշորագույն վիդեոհոսթինգը մայիսի 14-15-ին մեծ խնդրի առաջ է կանգնել: Աշխարհի բոլոր անկյունների օգտատերերը չեն կարողացել օգտվել ծառայության բազային գործառույթներից: Չի աշխատել վեբ տարբերակի գլխավոր էջը, բջջային տարբերակը չի փնտրել անհրաժեշտ տեսանյութը և չի ցուցադրել ալիքների պարունակությունը, իսկ եթե հաջողվել է դիտել տեսանյութ, ապա բացակայել են մետատվյալները:
Այս ընթացքում հարթակում ինչ-որ բան նայել հաջողվել է միայն կոնկրետ տեսանյութի հղումով անցնելիս: Եվ նույնիսկ այս դեպքում էջը թարմացնելուց հետո, հաղորդագրություն է ստացվել, որ տեսանյութը հեռացված է հարթակից: Բացակայել է նաև մեկնաբանությունների, ռեակցիաների կոճակների պանելը:
Reddit-ում հրապարակումներ են տարածվել այն մասին, որ խափանումը ամբողջ աշխարհում է, սկսած ԱՄՆ և Կանադայից մինչև Հնդկաստան, ԱՊՀ և Եվրոմիության երկրներ:
Ծառայության աշխատանքն այս պահին վերականգնված է, սակայն այն ավելի դանդաղ է աշխատում, քան սովորաբար:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո