ZARA. Հայտնի և անհայտ փաստեր հանրաճանաչ բրենդի մասին - VNews

ZARA. Հայտնի և անհայտ փաստեր հանրաճանաչ բրենդի մասին

8edb164ea43e8e28b9f2db5441307de1 - ZARA. Հայտնի և անհայտ փաստեր հանրաճանաչ բրենդի մասին

Հագուստը կյանքի գլխավոր պահանջմունքերից մեկն է դարձել, իսկ լավ, որակով ու ճաշակով հագուստը՝ անհրաժեշտություն: Ընտրության հնարավորությունը այնքան մեծ է, որ երբեմն շոփինգը ավարտվում է դատարկ ձեռքերով՝ չկողմնորոշվելու պատճառով:

Մարդիկ սիրում են  բրենդային հագուստներ կրել, և յուրաքանչյուրն ունի արդեն ձևավորված կարծիք այս կամ այն բրենդի մասին:

Այս հոդվածով ձեզ կներկայացնենք հայտնի ու անհայտ փաստեր Zara բրենդի մասին:

Zara-ն բավականին մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում: Դա պայմանավորված է նրանով, որ այս բրենդը մոտ է նրան, ինչը մենք հաճախ տեսնում ենք մոդայիկ ամսագրերում և ինչ մեզ առաջարկում են լյուքս բրենդերը: Zara-ն գիտի ամեն ինչ մոդայի մասին: Իսկ դուք ի՞նչ գիտեք Zara-ի մասին:

1. Inditex ը ընկերությունը հանդիսանում է Zara բրենդի սեփականատերը: Պատրաստի հագուստի խոշորագույն ընկերությանը բացի Zara-ից պատկանում են նաև Pull&Bear, Massimo Dutti, Stradivarius, Bershka, Oysho և Uterque բրենդերը:

inditex - ZARA. Հայտնի և անհայտ փաստեր հանրաճանաչ բրենդի մասին

2. Zara բրենդի հիմնադիրը Ամանսիո Օրտեգան է, որը գրանցված է Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցուցակում: 2015 թ. Ամանսիոն դարձել է մոլորակի ամենահարուստ մարդը ըստ Forbes-ի: Կարողությունը կազմում է 78,7 միլիարդ $: 2016թ. սեպտեմբերին կրկին ճանաչվել է մոլորակի ամենահարուստ մարդը:  Չնայած դրան, նա իր ողջ կյանքում հարցազրույց չի տվել:

amancio ortega - ZARA. Հայտնի և անհայտ փաստեր հանրաճանաչ բրենդի մասին

3. 1975 թ. մայիսի 15-ին Լա Կորունիայի կենտրոնում Ամանսիոն կնոջ հետ միասին բացում է Zorba անվանումով փոքրիկ խանութ՝ իրենց սիրելի ֆիլմի հերոսի անունով(Грек Зорба): Բայց խանութի գրանցման ժամանակ խնդիրներ են առաջանում. չեն կարողանում թույլտվություն ստանալ խանութը հերոսի անունով կոչելու: Այդպես առաջանում է Zara անվանումը:

1 2 3