Zoom-ն անվտանգ ծառայություն չէ - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Zoom-ն անվտանգ ծառայություն չէ

Տեսակապերի, առցանց հանդիպումների և չատի ծառայություններ տրամադրող Zoom հարթակը վերջին շրջանում մեծ տարածում է գտել։ Միլիոնավոր մարդիկ, որոնք տանն են այս օրերին COVID-19–ի տարածման պատճառով, օգտագործում են այս հավելվածը տնից աշխատելու, սովորելու, ժողովներ և այլ առցանց գործողությունների համար։

Սակայն, Zoom-ը կարծես դարձել է սեփական հաջողության զոհը։ Մեծ պահանջարկը բացահայտել է ծառայության թերություններն ու բացերը, մասնավորապես տվյալների անվտանգության և կոնֆիդենցիալության քաղաքականության թույլ պաշտպանվածությունը։ Հայտնի է դարձել, որ վիդեո և աուդիոչատերը պաշտպանված չեն E2E գաղտնագրմամբ, որն ապահովում է, որպեսզի զրույցը տեսնեն միայն դրա մասնակից օգտատերերը և վերջ, նույնիսկ ընկերությունը հասանելություն չունենա։

Motherboard–ի փոխանցմամբ՝ Zoom–ը կարող է բացահայտել էլ․ փոստերը և անծանոթ օգտատերերին զանգելու իմիտացիաներ ստեղծել։ Սա Company Directory ֆունկցիայի սխալներով աշխատանքի արդյունքը կարող է լինել, երբ ծառայությունը միևնույն դոմենով հասցեները ինքնուրույն միացնում է մեկ ցանկում, սխալմամբ կարծելով, որ դրանց տերերը նույն ընկերությունից են։ Այս ֆունկցիան թույլ է տալիս ավելի հեշտ գտնել նույն ընկերությունում աշխատողներին, սակայն դրա սխալ աշխատանքը կարող է անճշտությունների հանգեցնել և վտանգել անձնական տվյալների անվտանգությունը։ Zoom-ից նշել են, որ արդեն իսկ ուղղել են այս սխալը։

Վերջին ամսվա ընթացքում Zoom-ը մեկ անգամ չէ, որ քննադատությունների է ենթարկվել անբավարար գաղտնիության համար։ Ավելի վաղ, Zoom-ի iOS հավելվածին «բռնացրել էին» տվյաների հավաքագրման և Facebook ընկերությանը փոխանցելու մեջ։ Պարզվել է, որ ինֆորմացիան (այդ թվում iPhone/iPad մոդելների, կապի օպերատորի անունը, ժամային գոտին և այլ տվյալներ) փոխանցվում են նույնիսկ եթե օգտատերը Facebook-ում գրանցված չէ և անձնական հաշիվ չունի։ Այս մասին Zoom–ի կոնֆիդենցիալության քաղաքականությունում չի նշվում։


Տատիկին կտուգանեն թոռների լուսանկարները Facebook-ում հրապարակելու համար

Եկեղեցին դատական հայց է ներկայացրել Zoom-ի դեմ

Ինչպես պարզել ծանոթ օգտատերերի գաղտնաբառերը

Կարանտինի առեղծվածը կամ ինչպես ստեղծել Facebook-ի գլխավոր նկարի շրջանակ

Տեսազանգի ծառայության միջոցով առաջին անգամ մահապատժի դատավճիռ է կայացվել

6 քայլ բրաուզերը պաշտպանելու համար

WhatsApp-ի ֆունկցիաներն ընդլայնվել են

Սմարթֆոնների միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալներ վտանգի տակ են

Facebook-ը թողարկում է սեփական սթիմինգային հավելվածը

Նյու Յորքում պաշտոնապես թույլ են տվել տեսակապով հարսանիքները

Facebook-ը News Feed-ում նախազգուշացնող հրապարակումներ կանի

Facebook-ը կստեղծի իր կրկնօրինակը և օգտատերերին կփոխարինի բոթերով

Հաքերները Zoom-ի ավելի քան 500 000 հաշվի տվյալներ են վաճառում

Zoom-ի դեմ դատական հայց է ներկայացվել

Facebook-ը սիրահարների համար նոր մեսենջեր է գործարկել

Facebook-ը կհավաքագրի մարդկանց տեղաշարժման տվյալները