Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Կորոնավիրուսի ստեղծած իրավիճակից ելնելով աշխարհի շատ ոլորտներ սկսեցին կարգավորվել կամ պարզապես միմյանց հետ կապ հաստատել Zoom սերվիսի միջոցով:
Նախկինում այսքան շատ պահանջարկ չունեցող ծառայությունը միանգամից ձեռք բերված ծանրաբեռնվածությունից սկսեց խնդիրների հանդիպել անվտանգության բնագավառում: Այսօր The Washington Post-ը հայտարարեց, որ Zoom-ի 15 հազարից ավելի տեսազանգերի ձայնագրությունները հայտնվել են համացանցում: Դրանք եղել են ինչպես դասերի, բժիշկների հետ խորհրդատվության, այնպես էլ ֆինանսական և տնտեսական բնույթ կրող զանգեր, որոնք պարունակել են տարբեր գաղտնիքներ: Ըստ աղբյուրի՝ զանգերի ձայնագրությունները հայտնվել են YouTube-ում, Vimeo-ում և այլ նմանատիպ հարթակներում:
Սրա պատճառն այն է, որ Zoom-ը տեսազանգերը պահում է իր սերվերներում և վստահելի պաշտպանություն չունի դրանց համար: Ստացվում է, որ տեսազանգի վերնագրով փնտրելիս կարելի է գտնել տեսազանգը իր ամբողջ բովանդակությամբ: Առայժմ որևէ քայլ ծառայության պատասխանատուներից չի հետևել:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո