14-ամյա Արմանն իր մշակած Zoomar AR հավելվածը կներկայացնի միջազգային ինովացիոն կոնֆերանսում - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

14-ամյա Արմանն իր մշակած Zoomar AR հավելվածը կներկայացնի միջազգային ինովացիոն կոնֆերանսում

Թալինի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Արման Բարսեղյանը և խմբավար Եղիշե Ամիրյանը կմասնակցեն EMERGE միջազգային ինովացիոն կոնֆերանսին, որը տեղի կունենա մայիսի 17-18-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:

Թալինի Արմաթը հիմնադրվել է Ucom ընկերության կողմից: Հենց այստեղ էլ Արմանն ու իր թիմակիցները ծրագրավորման հմտություններ են սովորում և ստեղծում իրենց պրոդուկտները: Ucom ընկերությունը աջակցել է նաև, որպեսզի նրանք մասնակցեն EMERGE միջազգային ինովացիոն կոնֆերանսին ու ներկայացնեն իրենց հավելվածը:

14-ամյա Արմանը կներկայացնի իր՝ Հայաստանում արդեն իսկ ճանաչում ձեռք բերած Zoomar հավելվածը: Zoomar-ը լրացված իրականության (AR) հավելված է, որը թույլ է տալիս սկանավորել պատկերներ և կենդանացնել, տեսնել դրանց եռաչափ մոդելները:

Նշենք, որ EMERGE-ը նպատակ ունի բացահայտել միավորող տեխնո մոտեցումները, ներգրավել ներդրումներ ստարտափների համար, ստեղծել շփման և աշխատանքային հարթակներ ԱՊՀ-ի և Եվրոպական երկրների նորաստեղծ ընկերությունների համար:  Միջոցառմանը դիմել են 600-ից ավելի սթարթափներ, իսկ եզրափակիչ են անցել շուրջ 200-ը: Կոնֆերանսին կլինեն 1000 ավելի այցելուներ և իհարկե մի շարք ներդրողներ:


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

«Արմաթը» դիմավահաններ է տրամադրել շուրջ 50 բուժհաստատության

«Արմաթն» անցնել է հեռավար ուսուցման

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

«Արմաթը»՝ Հարավային Ասիայի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսում

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Փետրվարին կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան Հնդկաստանում

Ucom-ը մտադիր է գնել «Բիլայն»-ը

Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Արմաթ կրթական ծրագիրն արտահանվում է Հնդկաստան