-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայկական Zoomerang հավելվածը թույլ է տալիս նկարահանել տարբերվող ու յուրօրինակ տեսանյութեր սոցցանցերի համար։ Հավելվածը ստեղծել են Արման Մանուկյանն ու Դավիթ Գիգորյանը, նրանք ծրագրավորմամբ են զբաղվում արդեն 10 տարի։ Zoomerang-ն արդեն մի քանի ամիս է ինչ թողարկվել է, բայց հասցրել է կարճ ժամանակում ընդգրկվել ԱՄՆ-ում App Store-ի Photo & Video բաժնի թոփ անվճար հավելվածների տասնյակում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։ iOS համակարգում այն ունի ավելի քան կես միլիոն ներբեռնում։
Հավելվածի ստեղծման ու ստարտափի հետագա ծրագրերի մասին VNews – Business and Tech-ին պատմել է Zoomerang-ի համահիմնադիր Արման Մանուկյանը․
«Zoomerang-ի միջոցով օգտագործողները ստեղծում են երաժշտական հոլովակներ իրենց նախընտրած երաժշտությամբ ու էֆեկտով: Հավելվածը հնարավորություն է տալիս անմիջապես նկարել հոլովակը կամ մշակել նախօրոք նկարահանված վիդեոն: Zoomerang-ը վերլուծում է երաժշտությունն ու դրա վրա կիրառում ընտրված էֆեկտները: Բացի երանգային էֆեկտներից, օգտագործողները հնարավորություն ունեն միացնել Zoom-ի ռեժիմը, որը նույնպես հարմարեցվում է երաժշտությանը: Այստեղից էլ առաջացել է հավելվածի անվանումը` Zoom + erang»։
Թիմում այժմ երեքով են, նրանց է միացել նաև Android ծագրավորող Հայկ Գրիգորյանը։ Այս կազմով աշխատում են և՛ ծրագրային մշակման, և՛ հավելվածի դիզայնի ու մարքեթինգի վրա։ Այժմ պլանավորում են ընդլայնել թիմը և աշխատանքի են հրավիրում SMM մասնագետների։ Ի դեպ, թիմին միանալու համար հետաքրքրվողները կարող են գրել [email protected] էլ․ հասցեին։
«Հավելածն ունի շուրջ կես միլիոն ներբեռնում AppStore-ում և PlayMarket-ում: Թիրախային օգտագործողները դեռահասներն են ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ավստրալիայից, Իտալիայից և մի շարք այլ եվրոպական երկրներից: Վերջերս ԱՄՆ AppStore-ում Վիդեո և ֆոտո բաժնում հայտնվեցինք թոփ տասնյակում: Մի քանի անգամ էլ հասցրել ենք լինել tranding հավելվածների շարքում»,- նշում է Արմանը:
Android համակարգի համար Zoomerang-ի բետտա տարբերակը նոյեմբեր ամսվա սկզբից արդեն հասանելի է PlayMarket-ում։ Արմանի խոսքով՝ արդեն ունեն 20.000+ ներբեռնում Android հարթակում: Ներկայացնում ենք հավելվածով նկարահանված տեսանյութերի օրինակներ․
https://www.instagram.com/p/BkaKxu0HOLx/
https://www.instagram.com/p/BnxsZYwH5X5/?fbclid=IwAR3L2Ek0Pof_5DG74UC1xpbB6hv3qh0We7yKMQX9vO4ZxJurDdCgwaIDT_E
Zoomerang-ը ներբեռնման համար հասանելի է iOS և Android հարթակներում։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո