Բուժզննումներ Գերմանիայում և «Բանանցի» պատանիների հաջողությունները Սոչիում. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը - VNews
Բաժիններ

Բուժզննումներ Գերմանիայում և «Բանանցի» պատանիների հաջողությունները Սոչիում. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք մարտի 29-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Հովհաննես Համբարձումյանը բուժզննում է անցել Գերմանիայում: Հայաստանի հավաքականի ճամբարում վնասվածք ստացած ֆուտբոլիստի մոտ լուրջ խնդիր չի հայտնաբերվել, և նա մակեդոնական «Վարդարում» մարզումները կվերսկսի արդեն 10 օրից:
  • Ղազախստանի հավաքականի հետ հանդիպման արդեն 1-ին րոպեին լուրջ վնասվածք ստացած Գևորգ Ղազարյանը Մյունխենում է և այնտեղ բուժհետազոտության կենթարկվի: Ըստ նախնական ախտորոշման՝ նա խաղադաշտից կբացակայի երկար ժամանակով:
  • Բելգիայի երիտասարդական լիգայի 23-րդ տուրում «Հեվերլի-Լուվեն-2»-ը հյուրընկալվելիս 4-2 հաշվով հաղթել է «Անտվերպեն-2»-ին: Բեն Յագանը դարձել է դուբլի հեղինակ և փոխարինվել 75-րդ րոպեին: «Հեվերլի-Լուվեն-2»-ը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
  • Ղազախստանի երիտասարդական հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Գևորգ Նաջարյանը՝ Լյուքսեմբուրգի Մ-21-ի հետ խաղում հաղթական գոլը հեղինակելու մասին (2-1). «Թիմի բոլոր տղաները հերոսներ են: Չնայած անհաջող մեկնարկին՝ կարողացանք ուրախացնել երկրպագուներին: Կարևոր չէ, թե ով խփեց հաղթական գոլը, առաջնայինն այն է, որ հաղթեցինք»:
  • Մարկոս Պիզելին վերադարձել է հունական «Քսանտիի» տրամադրության տակ և արդեն երկու մարզում է անցկացրել: 32-ամյա ֆուտբոլիստը երկուշաբթի օրը մարզվել է վերականգնողական ծրագրով, իսկ հաջորդ օրը՝ լրիվ ուժով: «Քսանտին» Հունաստանի առաջնության 26-րդ տուրում ապրիլի 1-ին հյուրընկալվելու է «Ջանինային»:

Armenia - Kazakhstan - first half (15)

  • Սոչիում ընթացող Hopes Cup մրցաշարում «Բանանցի»՝ 2006 թվականին ծնվածների թիմը քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Ռոստովի «Զվեզդա» թիմին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ Արա Նիգոյանի թիմը մարտի 30-ին կհանդիպի Մախաչկալայի «Անժիին»:
  • Նույն մրցաշարի 9-ից 16-րդ տեղերի պայքարում Գեղամ Հարությունյանի գլխավորած «Բանանց-Բ»-ն 5-1 հաշվով առավելության է հասել Կրասնոդարի քաղաքային դպրոցի թիմի նկատմամբ: «Բանանց-Բ»-ն նույնպես մարտի 30-ին 9-ից 12-րդ տեղերի համար խաղում ուժերը կչափի «Կրասնոդարի» հետ:
  • Մարտի 30-ին կվերսկսվի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: 21-րդ տուրի շրջանակներում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ հանդիպելու է «Գանձասար-Կապանի» հետ: Խաղը մեկնարկելու է 15:00-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեկ ակումբի ֆուտբոլիստներ․ Ովքեր են «200-ի ակումբի» 21 անդամները

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կորոնավիրուսի ստուգման թեստ է հանձնել

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

Տիտո Ռամալյո. «Կապառոսը կարող է օգուտ տալ Հայաստանի հավաքականին»

Հայկական ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի «համերաշխության վճարները»

Մարկոս․ «Հիմա մեր հավաքականի ամենամեծ երկրպագուն եմ»

Հովհաննես Համբարձումյան. «Շատ էի կարոտել Հայաստանը և ցանկանում էի գալ հավաքական»

Օգանան ընդամենը 9 ամսական էր, երբ Կասպարովը նորամուտը նշեց ՀՀ գավաթի մրցաշարում

Ալեքսանդր Գրիգորյան․ «Նոան» ամբողջապես արժանի հաղթանակ տոնեց» (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Հանգստություն չպետք է լինի․ երկրորդ խաղն ավելի ծանր է լինելու» (տեսանյութ)

Նվազագույն հաշիվ գրանցվեց նաև VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ մյուս խաղում (տեսանյութ)

VBet Հայաստանի գավաթ. «Ուրարտու» – «Նոա». Ուղիղ հեռարձակում, մեկնարկային կազմեր

VBet Հայաստանի գավաթում սկսվում է վճռական փուլը․ Կիսաեզրափակիչ խաղերին ընդառաջ

Վահագն Այվազյանը վերադարձել է «Ուրարտու»

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Բարձրագույն խմբի 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը