fbpx
Բաժիններ

«Բժշկին խնդրում էի կտրել ոտքերս». Լեգենդար հարձակվող Գաբրիել Բատիստուտայի կյանքի ամենամեծ դժբախտությունը

Նրա անունը ժամանակին սարսափ էր առաջացնում մրցակից թիմերի պաշտպանների շրջանում, նրա հարվածներից հետո դարպասապահի ծոծրակի գոյություն չունեցող մազերը բիզ-բիզ էին կանգնում, նրա գոլերն ավելի հաճախակի էին, քան դուք օրվա ընթացքում նստում-ոտքի եք կանգնում: Եվ դա այն դեպքում, որ Բատիստուտան երբեք չի սիրել ֆուտբոլը: Անգամ փոքր տարիքում՝ մինչև 9-10 տարեկանը, Բատին հետաքրքրվում էր ամեն ինչով՝ մաթեմից լավ էր, ֆիզկուլտի ժամերին էլ խաղում էր վոլեյբոլ, բասկետբոլ, հետաքրքրվում էր թեթև աթլետիկայով, միայն ոչ ֆուտբոլով: Ամեն ինչ փոխեց 1978 թվականը, երբ Արգենտինայի հավաքականը տանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Նոր ուսումնական տարում ֆիզկուլտուրայի ուսուցիչը որոշեց դասարանը բաժանել թիմերի, նրանց տվեց ֆուտբոլի գնդակն ու ասաց. «Vamos Argentina» («Առա՛ջ Արգենտինա»-թարգ,): Դասարանի տղաները Գաբրիելին որպես թիմակից ընտրեցին վերջում, որովհետև նա բավական գիրուկ էր իր տարիքի համար: Լինելով ոչ այնքան աշխատասեր՝ Բատին հիմնականում մնում էր առջևի գծում ու չէր նահանջում, սակայն այդ ամենն արդարացվում էր, երբ նա դարպասապահի հետ դեմ-դիմաց լինելով գրեթե չէր վրիպում: Այդպես վճռվեց նրա հետաքրիքր, բայց դաժան ճակատագիրը…

1987-ին Բատին արդեն համարվում էր հեռանկարային ֆուտբոլիստ, թեպետ ազատ ժամանակ նրան խաղադաշտում կամ հեռուստացույցով ֆուտբոլ նայելիս ոչ ոք չէր տեսնի: «Նյուելս Օլդ Բոյսում» Բատիստուտան իրեն գերազանց դրսևորեց՝ գոլ խփելով գրեթե ամեն երկրորդ խաղում: Բնականաբար «Ռիվերից» ու «Բոկայից» առաջարկները չուշացան: «Ռիվերում» նրան ավելի մեծ աշխատավարձ առաջարկեցին, և ընտրությունը կատարված էր: Սակայն հենց սկզբից նրա և Դանիել Պասարելայի հարաբերությունները չստացվեցին: Չափազանց պահանջկոտ ու վախկոտ Պասարելան Բատիստուտային խաղադաշտ դուրս չէր բերում՝ գերադասելով խաղադաշտում պահել մեկ պաշտպանով ավելին: Հարձակվողի մոտ սկսեց դեպրեսիա, ինչի պատճառով Բատին անգամ բաց էր թողնում թիմի մարզումները և հեռուստացույցով հետևում բասկետբոլի խաղերին: Մրցակից-թշնամի «Բոկան» անմիջապես օգտվեց առիթից ու բինգո բռնեց. Բատին դարձավ Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկուն ու թիմին դուրս բերեց Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչ: Եվրոպայից առաջարկները գալիս էին խռռալով…

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԿատարե՛ք խաղադրույք Իտալիայի Ա սերիայի խաղերի վրա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Մխիթարյանի էլեգանտ գոլային փոխանցման անիմացիոն տարբերակը (տեսանյութ)

Գվարդիոլան հանդիպել է Սետյենին՝ «Ռեալին» հաղթելուց հետո

Օբամեյանգ. «Չգիտեմ՝ ինչպես դա պատահեց, ինձ շատ վատ եմ զգում»

«Մխիթարյանն ու Կլյուվերտը լավագույնն էին». Մխիթարյանի գնահատականները՝ «Գենտի» դեմ խաղին

Ֆոնսեկա. «Հիմա մենք Մխիթարյանի փորձի կարիքն ունենք»

Կլյուվերտ. «Մխիթարյանի հետ լավ խաղարկում իրականացրինք»

Բելգիական հայ համայքը ջերմ է ընդունել Մխիթարյանին (տեսանյութ, լուսանկարներ)

Պաշտոնական. «Յուվենտուս» – «Ինտեր» հանդիպումը կանցնի առանց հանդիսականների

Օբամեյանգի սուպերգոլը լրացուցիչ ժամանակում քիչ էր «Արսենալին» հաջորդ փուլ դուրս գալու համար (տեսանյութ)

«Արսենալ» – «Օլիմպիակոս» խաղում լրացուցիչ ժամանակ կլինի (տեսանյութ)

Մխիթարյան․ «Այս մրցաշարում թույլ մրցակիցներ չկան»

Ջեկոն մատնացույց է արել Մխիթարյանին հրաշալի գոլային փոխանցումից հետո (տեսանյութ, լուսանկար)

Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնեց «Ռոմային» հաջորդ փուլ դուրս գալ, մյուս արդյունքները (տեսանյութ)

Տեսախցիկները ֆիքսել են Ռամոսի խոսքերը Դե Բրույնեի գոլից հետո

Իտուրալդե Գոնսալես․ «Եթե «Սիթիի» առաջին գոլի դրվագում խախտում չկար, ապա խախտում չկար նաև 11-մետրանոցի դրվագում» (տեսանյութ)

Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ «Գենտի» դեմ խաղում (տեսանյութ)