ՉԼ հաղթող, աշխարհի փոխչեմպիոն Մարիո Մանջուկիչն ավարտել է կարիերան - VNews
Բաժիններ

ՉԼ հաղթող, աշխարհի փոխչեմպիոն Մարիո Մանջուկիչն ավարտել է կարիերան

DdtyyAlU0AAiuyL - ՉԼ հաղթող, աշխարհի փոխչեմպիոն Մարիո Մանջուկիչն ավարտել է կարիերան

«Բավարիայի», «Ատլետիկո Մադրիդի», «Յուվենտուսի» և «Միլանի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:

35-ամյա խորվաթն այդ կապակցությամբ գրառում է կատարել իր ինստագրամյան էջում՝ նամակ հղելով ինքն իրեն: Հարձակվողը հրապարակել է նաև իր առաջին խաղակոշիկների լուսանկարը:

«Սիրելի փոքրիկ Մարիո։

Երբ դու առաջին անգամ կրես այս խաղակոշիկները, նույնիսկ պատկերացնել չես կարողանա՝ քեզ ինչ է սպասվում ֆուտբոլում: Դու գոլեր ես խփելու ամենախոշոր մրցաշարերում և համաշխարհային ֆուտբոլի գրանդերի հետ հաղթելու ես ամենահեղինակավոր տիտղոսները:

Նաև հպարտությամբ ներկայացնելով քո երկիրը՝ օգնելու ես գրելու խորվաթական սպորտի պատմությունը: Դու հաջողության ես հասնելու, քանի որ շուրջբոլորդ լավ մարդիկ են լինելու՝ թիմակիցներդ, մարզիչներդ, երկրպագուներն ու ընտանիքդ, գործակալդ և ընկերներդ: Դու նրանց հավերժ երախտապարտ ես լինելու: Դու հաջողության ես հասնելու առաջին հերթին նրա շնորհիվ, որ միշտ ներդնելու ես առավելագույն ուժերդ: Դա այն է, ինչով դու վերջիվերջո ամենից շատն ես հպարտանալու:

Դու շատ բան ես զոհաբերելու, սակայն ավելի ուշ հասկանալու ես, որ այդ ամենն արժեր դրանց՝ այդ բոլոր հրաշալի պահերին: Դու գիտակցելու ես, որ եկել է թոշակի գնալու ժամանակը, խաղակոշիկներդ մեխից կկախես և չես զղջա: Իսկ հետագայում կգրվի քո կյանքի նոր գլուխը»,- գրել է Մանջուկիչը:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Mario Mandžukić MM 9 (@mariomandzukic)

Նա «Բավարիայի» կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Խորվաթիայի հավաքականի մարզաշապիկով՝ աշխարհի փոխչեմպիոն, ինչպես նաև Գերմանիայի ու Իտալիայի բազմակի չեմպիոն: Մանջուկիչի վերջին ակումբը «Միլանն» էր, որի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 11 խաղի՝ այդպես էլ չբացելով գոլերի հաշիվը:

Հայտնի է՝ երբ Մոդրիչը կարիերան կավարտի Խորվաթիայի հավաքականի կազմում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մարկիզիո. «Ուրախ կլինեմ, եթե նա երկարաձգի պայմանագրի ժամկետը «Յուվենտուսի» հետ»

«Յուվենտուսը» միայն մեկ պայմանով կերկարաձգի Բերնարդեսկիի հետ գործող պայմանագրի ժամկետը

Նագելսման. «Լևանդովսկին արժանի է «Ոսկե գնդակին»

«Միլանը» նոր դարպասապահ ունի

«Միլանի» դարպասապահը 10 շաբաթով շարքից դուրս է մնացել

Մադրիդի դատարանը «Բավարիայի» ֆուտբոլիստին ազատազրկելու որոշում է կայացրել

«Միլանի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Սիմեոնե. «Գնում ես կինոթատրոն, ֆիլմի դադարին մտածում՝ Ժոաուին խաղադաշտ դուրս բերե՞լ, թե՞ Կորեային»

Նոյերը որոշել է՝ որտեղ է ավարտելու իր մարզական կարիերան

Bild. Լևանդովսկին դժգոհ է ու կարող է հեռանալ «Բավարիայից»

«Ռեալն» ու «Յուվենտուսը» կարող են կիսապաշտպանների փոխանակություն կատարել

Դոնարումա. «Սիրտս դեռ պատկանում է «Միլանին»

«Բավարիան» կփորձի օգտվել «Բարսելոնայում» ստեղծված իրավիճակից

Լամ. «Նա, հավանաբար, պատմության լավագույն դարպասապահն է»

«Յուվենտուսը» ցանկանում է վարձակալել ՄՅՈՒ-ի կիսապաշտպանին

Պոգբայի «Յուվենտուս» վերադարձը գրեթե անհնար է