-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«ՎԱՆ» – «ՇԻՐԱԿ»
26 նոյեմբերի, ժ.14:30, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
Բարձրագույն խմբում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու
«Վան»՝ 7-րդ տեղ (7 միավոր), «Շիրակ»՝ 9-րդ տեղ (2 միավոր):
1․ Բարձրագույն խմբում մրցակիցների առաջին ծանոթությունը պետք է կայանար առաջնության 4-րդ տուրում, սակայն խաղը հետաձգվեց:
2․ Եթե «Գանձասար-Կապանի» նկատմամբ 2-րդ շրջանում տոնած հաղթանակը հաշվի չառնենք, ապա առաջնության վերջին 5 հանդիպումներում «Վանն» ընդամենը մեկ միավոր է վաստակել նախորդ տուրում «Փյունիկի» հետ գրանցած գոլազուրկ ոչ-ոքիի շնորհիվ:
3․ «Շիրակի» անհաջողությունները շարունակվում են: Նախորդ տուրում «Շիրակը» խոշոր հաշվով 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ 0-3 հաշվով զիջելով «Ուրարտուին»: Այդ հանդիպումներում գյումրեցիներն ընդհանուր առմամբ 10 անպատասխան գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Շիրակցիներն ընթացիկ առաջնությունում արդեն խոշոր հաշվով 6 պարտություն են կրել:
4․ «Վանը» Չարենցավանում անցկացրած առաջնության վերջին 3 հանդիպումներում էլ պարտվել է՝ զիջելով «Ալաշկերտին» (0-1), «Արարատ-Արմենիային» (0-1) և «Լոռիին» (1-2):
5․ «Շիրակի» ավագ Աղվան Դավոյանն առաջնության մասնակիցներից լավագույն արդյունքն ունի միևնույն թիմում անցկացրած խաղերի քանակով: Նա Բարձրագույն խմբում անցկացրած բոլոր 197 հանդիպումներում էլ կրել է հարազատ «Շիրակի» մարզաշապիկը: Եվս 3 խաղ և Դավոյանը կընդգրկվի ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո