Կամպանյայի՝ նոր գաղափարներով, բայց դեռ «հում» թիմը․ Ինչու Հայաստանի չեմպիոնը պարտվեց «Օմոնիային» - VNews
Բաժիններ

Կամպանյայի՝ նոր գաղափարներով, բայց դեռ «հում» թիմը․ Ինչու Հայաստանի չեմպիոնը պարտվեց «Օմոնիային»

«Արարատ-Արմենիա» - «Օմոնիա» խաղի տակտիկական մանրամասները

9 - Կամպանյայի՝ նոր գաղափարներով, բայց դեռ «հում» թիմը․ Ինչու Հայաստանի չեմպիոնը պարտվեց «Օմոնիային»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 02:01

-

-

1․ Դավիդ Կամպանյան «Արարատ-Արմենիայի» ղեկին իր 3-րդ խաղում հերթական փորձարկումն իրականացրեց: «Նոայի» դեմ սուպերգավաթային հանդիպմանը կիրառված 3-4-2-1-ից և «Ալաշկերտի» հետ առաջնության մրցավեճում օգտագործված 4-2-3-1-ից հետո այս անգամ ընտրվել էր 3-5-2 (3-4-1-2) սխեման: Ընտրված դասավորությունը ճկուն էր և հանդիպման ընթացքում փոփոխությունների էր ենթարկվում:

Միանգամից ուշադրություն գրավեց ոչ միայն այն, որ մեկնարկային կազմում չկար ոչ մի հայ ֆուտբոլիստ, այլև այն, որ որոշ խաղացողներ նոր դիրքերում էին հանդես գալիս: Աջ ենթահարձակվող Ֆուրջել Նարսինգը կատարում էր ձախ եզրային լատերալի պարտականություն՝ փակելով ամբողջ եզրը: Մաիլսոն Լիման, որին ևս սովոր ենք տեսնել ձախ հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում, գործում էր կենտրոնում՝ հարձակման դուետի թիկունքից: Իսկ Յուսուֆ Օտուբանջոն և Լուիս Օգանան խաղում էին համարյա կողք կողքի: Ավելորդ չէ նշել նաև, որ հերթական անգամ բացակայում էր հիմնական դարպասապահ Դմիտրի Աբակումովը, որի փոխարեն հանդես էր գալիս Ստեֆան Չուպիչը:

արարատ արմենիա 960x960 - Կամպանյայի՝ նոր գաղափարներով, բայց դեռ «հում» թիմը․ Ինչու Հայաստանի չեմպիոնը պարտվեց «Օմոնիային»

Պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմի՝ եվրագավաթային խաղի մեկնարկային կազմում չկար ոչ մի հայ ֆուտբոլիստ

Մրցակից «Օմոնիան» ընտրել էր 4-2-3-1 սխեման: Կիպրական թիմն իր վերջին պաշտոնական հանդիպումն անցկացրել էր ավելի քան 5 ամիս առաջ: Դրանից հետո բավարարվել էր միայն ընկերական խաղերով: Այդպիսով, «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբի համար շատ բարդ էր հայտնաբերել մրցակցի տակտիկական գաղտնիքները:

2․ Առաջին խաղակեսում ծավալվեց շատ հավասար պայքար՝ համարյա առանց գոլային պահերի: «Արարատ-Արմենիան» ուներ որոշակի տարածքային առավելություն: Երկրորդ խաղակեսում եղան մեկական սուր հնարավորություններ, հայկական թիմից վրիպեց Օտուբանջոն: Կիպրական թիմը խաղակեսի վերջնամասում ավելի շատ էր տիրում գնդակին, սակայն էական սպառնալիքներ չստեղծեց: Հյուրերը շատ ակտիվ սկսեցին լրացուցիչ ժամանակը՝ խփելով արագ գոլ: Հայաստանի չեմպիոնը մնաց 10 հոգով, հետագայում ընթացավ բաց ֆուտբոլ, երբ 2 թիմերն էլ մոտ էին առնվազն մեկ անգամ հաջողության հասնելուն:

3․ «Արարատ-Արմենիայի» սխեման դիրքային գրոհների ժամանակ վերաձևվում էր: Այստեղ գլխավոր դերում Սերգեյ Վակուլենկոն էր: Երբ հայկական թիմը գրոհ էր սկսում, նա առաջ էր գալիս և դառնում հենակետային կիսապաշտպան՝ զույգ կազմելով Ալֆոնսե Կոջոյի հետ: Մեր չեմպիոնի սխեման վերածվում էր 4-4-2-ի՝ կենտրոնում, կարելի է ասել, շեղանկյան տեսքով:

10 960x536 - Կամպանյայի՝ նոր գաղափարներով, բայց դեռ «հում» թիմը․ Ինչու Հայաստանի չեմպիոնը պարտվեց «Օմոնիային»

Սա թույլ էր տալիս գրոհ սկսելիս հենակետային գոտում ունենալ մեկ ֆուտբոլիստի առավելություն՝ գնդակն ավելի լավ խաղարկելու համար:

1 960x536 - Կամպանյայի՝ նոր գաղափարներով, բայց դեռ «հում» թիմը․ Ինչու Հայաստանի չեմպիոնը պարտվեց «Օմոնիային»

Հաճախ տեսնում էինք, որ աջ եզրային լատերալ Ալեմաոյի՝ բարձր տեղակայվելու ժամանակ աջ եզրի խորքում հայտնվում էր Յոան Գուֆրանը՝ ավելի հանգիստ պայմաններում գնդակ ստանալու համար: Պաշտպանների ևս մեկ հետաքրքիր տեղաշարժ նկատվեց: Վակուլենկոն ու Անժելո Մենեզեսն անընդհատ կապի մեջ էին միմյանց հետ: Պորտուգալացին երբեմն նետվում էր շատ առաջ՝ գրոհներին միանալով աջ կիսաեզրից: Վակուլենկոն տվյալ պարագայում մնում էր պաշտպանական գծում՝ ապահովագրելով թիմակցին: Ի դեպ, հենց Մենեզեսի՝ աջից կատարած փոխանցումից հետո հայկական թիմը ստեղծեց առաջին կեսում իր ամենավտանգավոր պահը․ խոսքն Օտուբանջոյի հնարամիտ հարվածի մասին է: Այդպես Հայաստանի չեմպիոնի գրոհները կառուցվում էին բազմաթիվ տարբերակներով:

Այս տեղաշարժը շարունակվեց ամբողջ հանդիպման ընթացքում, սակայն մտահղացումը լավ չաշխատեց: Նախ, «Օմոնիան» հիմնականում դիրքային պաշտպանություն էր իրականացնում 4-4-2 սխեմայով՝ մեր թիմին դիմավորելով խաղադաշտի միջին հատվածից: Սակայն խաղի ընթացքում գնահատելով «Արարատ-Արմենիայի» թույլ տեղերը՝ սկսեց շատ հաճախ դիմել ագրեսիվ բարձր պրեսինգի: Որո՞նք էին այդ թերությունները: Հայկական թիմը սեփական կիսադաշտում շատ անվստահ էր խաղարկում գնդակը, հենակետային Վակուլենկոն էլ անընդհատ հետ փոխանցումներ էր կատարում: Կար անվստահություն և չափից դուրս մեծ զգուշավորություն: Գնդակը գերազանցապես բաժին էր հասնում դարպասապահ Չուպիչին, որը ոտքով այնքան էլ լավ չի խաղում: Նա հիմնականում բարձրից փոխանցումներով առաջ էր ուղարկում գնդակը:

045A9210 960x640 - Կամպանյայի՝ նոր գաղափարներով, բայց դեռ «հում» թիմը․ Ինչու Հայաստանի չեմպիոնը պարտվեց «Օմոնիային»

4․ Այստեղ նկատենք «Արարատ-Արմենիայի» գրոհների ստեղծման հիմնական աղբյուրը: Չուպիչի կամ կենտրոնական պաշտպանների կողմից բարձրից փոխանցումներ էին կատարվում աթլետիկ տվյալներ ունեցող Օգանայի ուղղությամբ, որի շուրջն այդ պահին հավաքվում էին մինչև 3 թիմակիցներ (հիմնականում՝ Նարսինգ, Լիմա և Օտուբանջո): Վերջիններս փորձում էին Օգանայի՝ երկրորդ հարկում հաղթելուց հետո արագորեն տիրել գնդակին (ֆուտբոլային լեզվով ասած՝ «հավաքել» երկրորդ գնդակները) ու շարունակել գրոհը: Այդ տարբերակը տեղ-տեղ աշխատեց, բայց «Օմոնիայի» ֆուտբոլիստները հանդիպման ընթացքում սկսեցին լավ հսկել Օգանային, ու նրան ավելի և ավելի քիչ էր հաջողվում հաղթել օդային մենապայքարներում: Բացի այդ, մրցակիցը հաջողությամբ փակում էր «երկրորդ գնդակի» հավանական գոտիները:

Նրանում, որ չէր հաջողվում կարճ փոխանցումներով սահուն անցում կատարել մրցակցի կիսադաշտ, մեղավոր էին նաև մեր թիմի հարձակման գծի ֆուտբոլիստները: Այստեղ առավելապես պետք է ընդգծել Լիմայի գործոնը, որը խաղում էր որպես «10 համար» և միշտ տեղ էր զբաղեցնում մրցակցի պաշտպանական ու կիսապաշտպանական գծերի միջև: Այդուհանդերձ, բավականին քիչ էր տեղաշարժվում ու փորձում տարածություններ գտնել: Թվում է՝ կար հանձնարարություն մեր գրոհների ժամանակ լինել ոչ թե միջին գծում, այլ մրցակցի հենակետային գոտու հարևանությամբ, այլապես կարելի էր գոնե ավելի հաճախ գալ կենտրոն և քանակական առավելություն ապահովել այդ հատվածում: Ինչևէ, երբ Լիման, այդուհանդերձ, ստանում էր գնդակ մրցակցի խաղային գծերի միջև, լուրջ վտանգ էր առաջանում: Ամենացայտուն օրինակը երկրորդ խաղակեսում Օտուբանջոյի՝ նպաստավոր դիրքից վրիպումն էր, երբ գրոհը նշված հատվածից կառուցել էր հենց Լիման:

5 960x536 - Կամպանյայի՝ նոր գաղափարներով, բայց դեռ «հում» թիմը․ Ինչու Հայաստանի չեմպիոնը պարտվեց «Օմոնիային»

5․ Ինչպես հասկացանք՝ հարձակման գծում շատ բան չէր ստացվում, սակայն պաշտպանությունում խնդիրներ համարյա չկային: Ի տարբերություն «Օմոնիայի» մարզչական շտաբի՝ Կամպանյան ու օգնականները նախընտրել էին, որ իրենց թիմը համարյա չդիմի բարձր պրեսինգի: Մենք այդպիսի ճնշում տեսանք միայն հիմնական ժամանակի վերջնամասում և արդեն լրացուցիչ ժամանակում: Այսինքն, ընտրվել էր հնարավորինս զգույշ մարտավարություն: Սխեման կարելի է անվանել 5-3-2 կամ 5-2-3՝ կախված Լիմայի դիրքից: «Օմոնիայի» դիրքային գրոհները գործնականում վտանգ չէին պարունակում իրենց մեջ:

2 960x536 - Կամպանյայի՝ նոր գաղափարներով, բայց դեռ «հում» թիմը․ Ինչու Հայաստանի չեմպիոնը պարտվեց «Օմոնիային»

Ցտեսություն, Չեմպիոնների լիգա, ողջույն, Եվրոպա լիգա․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Օմոնիա» խաղից

Կամպանյայի գլխավորությամբ հենց առաջին խաղից նկատելի է, թե թիմն ինչքան ագրեսիվ է գործում մրցակցի կիսադաշտում գնդակ կորցնելուց հետո: Առանձին դրվագներում ստացվում է ագրեսիվ հակապրեսինգի արդյունքում շատ արագ վերադարձնել գնդակը կամ առնվազն թույլ չտալ մրցակցին անցնել արագ հակագրոհի: Նման դրվագներ կային նաև այս մրցավեճում: Այդ առումով իսկական վարպետ է հատկապես Օտուբանջոն, որը թեև խնամքով չօգտագործեց իր ունեցած պահերը, սակայն թիմակիցների՝ գնդակի կորստի պարագայում հիանալի էր կողմնորոշվում՝ օգնելով իր թիմին շարունակել գրոհը:

Կարևոր գործիք կար «Արարատ-Արմենիայի» պաշտպանական մեխանիզմում: «Օմոնիան» հաճախ գրոհում էր կա՛մ ձախով, կա՛մ կենտրոնով: Կիպրական թիմը կենտրոնում մերթընդմերթ կարողանում էր թվային առավելություն ստեղծել (3 կիսապաշտպաններն ընդդեմ մեր 2 հենակետայինների), բայց դա շատ արագ չեզոքացվում էր:

3 960x536 - Կամպանյայի՝ նոր գաղափարներով, բայց դեռ «հում» թիմը․ Ինչու Հայաստանի չեմպիոնը պարտվեց «Օմոնիային»

Բանն այն է՝ 3 կենտրոնական պաշտպաններին հրահանգ կար, որ նրանցից 1-ը կամ միանգամից 2-ը տվյալ դեպքերում արագ դուրս գան տեղից և դիմավորեն մրցակցին: Հարկավոր էր լինել շատ ագրեսիվ: Այդ ամենը գերազանց էր ստացվում առաջին 90 րոպեում: Վակուլենկոն, Մենեզեսը և Հումանեսը լավ էին «կարդում» իրավիճակներն ու, ժամանակին հայտնվելով հենակետային գոտում, խլում գնդակը:

6 960x536 - Կամպանյայի՝ նոր գաղափարներով, բայց դեռ «հում» թիմը․ Ինչու Հայաստանի չեմպիոնը պարտվեց «Օմոնիային»

6․ «Արարատ-Արմենիան» հարձակման եզրերն այդպես էլ չկարողացավ լավ օգտագործել: Նարսինգը լիարժեք չի հարմարվել ձախ լատերալի դիրքին, իսկ Ալեմաոն՝ դեռ ընդհանուր խաղային համակարգին: Վերջինիս կողմից սխալները շատ էին: Կային իրավիճակներ, երբ «Արարատ-Արմենիայի» հենակետայինները բարձրից սուր փոխանցումներ էին կատարում դեպի մրցակցի ձախ պաշտպանի թիկունք՝ հուսալով, որ Ալեմաոն կբացվի և կզարգացնի գրոհը: Կա՛մ փոխանցումները ճշգրիտ չէին լինում, կա՛մ էլ Ալեմաոն էր ուշ պոկվում:

Երկրորդ խաղակեսի երկրորդ հատվածում, երբ «Օմոնիան» տիրել էր նախաձեռնությանը, մեր թիմը հակագրոհ կազմակերպելու 2-3 հրաշալի հնարավորություն ստացավ: Բայց բոլոր դեպքերում էլ ոչինչ չստացվեց: Մեր խաղացողները հապաղում էին: Մրցակիցն ամեն ինչ հաշվարկել էր: Թիկունքում մնում էին բավարար քանակի ֆուտբոլիստներ, որոնք պետք է կանխեին հնարավոր հակագրոհը: Դրա համար էլ հայկական թիմի խաղացողները չէին հասկանում՝ ինչպես շարժվել առաջ: Հակագրոհների դեպքում գործելու սցենարը մեր կողմից կարծես ընդհանրապես մշակված չէր:

7․ «Օմոնիան» լրացուցիչ ժամանակի սկզբնամասում մեծացրեց ճնշումը և գոլ խփեց: Գրոհը զարգացրին ձախ եզրով, հետո անմիջապես փոխեցին ուղղությունը դեպի կենտրոն, ինչն անակնկալ էր հայկական թիմի համար: Կենտրոնում սարսափելի մեծ տարածություն էր մնացել (անթույլատրելի էր, հատկապես հաշվի առնելով, որ դիրքային պաշտպանության ժամանակ պետք է ավելի կոմպակտ գործել), որտեղ ազատ կանգնած էր «Օմոնիայի» ֆուտբոլիստը:

12 960x536 - Կամպանյայի՝ նոր գաղափարներով, բայց դեռ «հում» թիմը․ Ինչու Հայաստանի չեմպիոնը պարտվեց «Օմոնիային»

Թվեր և ռեկորդներ․ Ամենակարևոր տեղեկությունները՝ հայկական ակումբների՝ Եվրոպա լիգայում մեկնարկից առաջ

Դավիդ Հումանեսը, խուճապահար գալով առաջ, ազատ թողեց իր դիրքը, հենց որտեղ էլ հետևեց փոխանցումը, և Տիագո Սանթոսը դարձավ գոլի հեղինակ: Ցավալի է, որ հայկական թիմը, ամբողջ հանդիպման ընթացքում չունենալով խնդիրներ դիրքային պաշտպանության առումով, նման գոլ բաց թողեց:

11 960x536 - Կամպանյայի՝ նոր գաղափարներով, բայց դեռ «հում» թիմը․ Ինչու Հայաստանի չեմպիոնը պարտվեց «Օմոնիային»

Գուցե դա եկավ հոգնածությունից, ինչն անդրադարձավ նաև ֆուտբոլիստների կենտրոնացվածության ու տակտիկական կարգապահության վրա: Դա համակարգային սխալ էր, ոչ թե անհատական:

8․ «Արարատ-Արմենիան» իր վերջին 3 խաղում նույնքան անգամ մնացել է 10 հոգով: Թիմի նորեկ Հումանեսն արդեն 2 կարմիր քարտ է ստացել: Լրացուցիչ ժամանակի հետագա հատվածում մրցակիցն ավելի մոտ էր երկրորդ գոլը խփելուն, քան մենք՝ հաշիվը հավասարեցնելուն:

Հայաստանի չեմպիոնը դարպասին ընդամենը 1 հարված է կատարել, մրցակիցը՝ 4: Դեպի դարպասը կատարած հարվածների քանակով հավասարություն է՝ 3-3: Միևնույնն է, ընդհանուր տպավորությունն այն է, որ մեր թիմը պահերի սրությամբ չի զիջել մրցակցին, համենայն դեպս, հիմնական ժամանակի 90 րոպեում: Այսպիսի՝ մեկ հանդիպումից բաղկացած դիմակայություններում մեկ սխալի արժեքը շատ թանկ է: Այս դեպքում էլ աշխատեց այդ գործոնը: Հաղթեց այն թիմը, որն օգտվեց մրցակցի սխալից: Բացի այդ, «Օմոնիան» շատ ավելի կայացած էր որպես թիմ ու մեկ ամբողջություն:

Մեր թիմում անհատներից կարելի է առանձնացնել Վակուլենկոյին, որը հերթական գերազանց խաղն անցկացրեց: Մեծ էր նրա աշխատանքի ծավալը պաշտպանական գործողությունների ժամանակ, թեև գրոհների պարագայում կարող էր ավելի մեծ օգուտ տալ։ Այս մրցավեճում որոշ չափով երևաց, թե ինչ վարպետություն ունի Գուֆրանը: Նա զարմանալի թեթևությամբ էր խաղում: Անդրադարձանք նրան, որ մեր թիմի ֆուտբոլիստները մրցակցի պրեսինգի ժամանակ լարվում էին և սխալ որոշումներ կայացնում: Դա Գուֆրանին չի վերաբերում: Նա շատ սառնասիրտ էր, փորձում էր հաղթահարել պրեսինգը, ինչպես նաև հանգստություն ներշնչել թիմակիցներին: Սակայն խաղը սրելու առումով նրանից սպասելիքներն ավելի մեծ են:

045A9190 960x640 - Կամպանյայի՝ նոր գաղափարներով, բայց դեռ «հում» թիմը․ Ինչու Հայաստանի չեմպիոնը պարտվեց «Օմոնիային»

9․ «Արարատ-Արմենիան» եվրագավաթային նախորդ մրցաշրջանում հույս պարգևեց, որ այս տարի ավելիին է հասնելու: Բայց ներկա իրավիճակին պետք է ըմբռնումով մոտենալ: Կամպանյան, գլխավորելով թիմը, նույնիսկ ընկերական խաղ չի ունեցել և իր փորձարկումներն այժմ ստիպված կատարում է պաշտոնական՝ շատ կարևոր հանդիպումների ժամանակ: Իսկ այդ 3 մրցավեճում, «Օմոնիայից» զատ, մրցակիցները ոչ ավելի, ոչ պակաս եղել են փոխչեմպիոն «Նոան» ու բրոնզե մեդալակիր «Ալաշկերտը»: Նա արդեն շատ բան է փոխել: Այս 3 խաղում բազում նորամուծություններ են նկատվել: Խոսքը վերաբերում է թե՛ սխեմաներին, թե՛ ֆուտբոլիստների խաղային դիրքերի փոփոխություններին: Փորձ է արվում խաղային ձեռագիր ներդնել: Դեռ չի ստացվում լավ իրականացնել ակտիվ բարձր պրեսինգը, բայց երևում է, որ թիմը դրան էլ է ձգտում: Եթե ամուր պաշտպանություն կառուցելն ավելի արագ գործընթաց է, ապա որակյալ հարձակում ունենալու համար անհամեմատ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ:

Գուցե պետք չէր միանգամից այսպես ծանրաբեռնել ֆուտբոլիստների ուղեղները, այլ ամեն ինչ ավելի աստիճանաբար անել․ հնարավոր է: Վարդան Մինասյան-մարզիչը եվրագավաթային հանդիպումների համար շատ ավելի օգտակար կլիներ «Արարատ-Արմենիային»: Այստեղ հիմա մեկխաղյա դիմակայություն է, իսկ հայ մասնագետը կարողանում է լավ ուսումնասիրել մրցակիցներին, հարմարվել նրանց խաղաոճերին ու, օգտվելով սխալներից, արդյունքի հասնել: Վառ ապացույցը եվրագավաթային նախորդ ելույթներն են: Բայց դա կարճաժամկետ հեռանկար է, իսկ ակումբը երևի թե մտածում է երկարաժամկետ ծրագրերի մասին:

14.08.2020 Alashkert 0 0 Ararat Armenia 4 960x640 - Կամպանյայի՝ նոր գաղափարներով, բայց դեռ «հում» թիմը․ Ինչու Հայաստանի չեմպիոնը պարտվեց «Օմոնիային»

Թիմը Հայաստանի նախորդ առաջնության վերջնամասը տառապանքով անցկացրեց ու հազիվ նվաճեց չեմպիոնությունը: Այն խաղային առումով սպառել էր իրեն: Արդյունքները մեծ դժվարությամբ էին տրվում, և թիմն ամբողջ մրցաշրջանում հազիվ 2-3 որակյալ խաղ է անցկացրել: Կամպանյան բերել է նոր գաղափարներ ու նոր մոտեցում: Ֆուտբոլիստները կհասկանա՞ն ու կկարողանա՞ն խաղադաշտում այդ ամենը կյանքի կոչել գոնե 1-2 ամիս անց, ցույց կտա ժամանակը: Տակտիկական ավելի բարդ մոտեցումները ֆուտբոլիստների ամեն մի խումբ չէ, որ կընդունի, կհասկանա ու կկարողանա կիրառել խաղադաշտում: Կամպանյայի աշխատանքի գնահատակաների համար փոքր-ինչ սպասել է պետք: Բայց կա մի բան, որ ցանկալի կլիներ՝ մնար նախորդ մարզչի ժամանակաշրջանից․ դա հավատն ու վստահությունն է թիմի հայ երիտասարդ խաղացողների նկատմամբ: Նրանք ունեն լավ որակներ և կարող են աճ գրանցել:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» կմասնակցեն ՉԼ-ի հաջորդ խաղարկությանը

Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում

«Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

«Արարատ-Արմենիան» պաշտոնապես նոր գլխավոր մարզիչ ունի

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Հայկական ակումբի ֆուտբոլիստն ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականների․ VBET ՀՊԼ լեգեոներները՝ իրենց ազգային թիմերում

Հերադի Ռաշիդը հեռանում է «Արարատ-Արմենիայից»

Ինսայդ. Հայաստանի լավագույն հարձակվողներից մեկը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

Անատոլի Բայդաչնին հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Հայկական ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը փոխվե՞լ է. VBET Պրեմիեր լիգայի 5 ամենադիտված խաղերը

Դավիթ Տերտերյան. «Ես կշարունակեմ քրտնաջան աշխատել, որպեսզի նորից հրավեր ստանամ ազգային հավաքականից»

Դավիդ Հումանեսը հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Անժելո Մենեզեսը հեռանում է «Արարատ-Արմենիայից»

Չեմպիոնների լիգայի 2020-21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

«Նպաստով ապրողը հաղթեց Չեմպիոնների լիգան». Էդուար Մենդիի հերոսական պատմությունը

Նոր կարգեր, կոտրված կարծրատիպեր. Չեմպիոնների լիգա 2020/21-ը՝ 9 կետով