fbpx
Բաժիններ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն․ Հայաստանի հավաքականը 3-րդն է թիմային հաշվարկում

Ավարտվեց Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավեց 3-րդ տեղը:

Հայաստանի հավաքականը նվաճեց 2 ոսկե /Հակոբ Մկրտչյան, Սիմոն Մարտիրոսյան/, 1 արծաթե /Սամվել Գասպարյան/ և 2 բրոնզե մեդալ /Դավիթ Հովհաննիսյան, Ռուբեն Ալեքսանյան/, ընդհանուր առմամբ՝ 5 մեդալ:

Թիմային հաշվարկում առաջինը Ռուսաստանն է՝ 11 մեդալ, իսկ երկրորդը՝ Բելառուսը՝ 8 մեդալ: Հայաստանին հաջորդում է Ռումինիան 4 մեդալով:

Փոքր մեդալների հաշվարկը ներառյալ՝ Հայաստանը 5-րդն է՝ 15 մեդալով:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: