Կապառոս․ «Լավ ենք մեկնարկել, բայց մեր ոտքերը չենք կտրում գետնից» - VNews
Բաժիններ

Կապառոս․ «Լավ ենք մեկնարկել, բայց մեր ոտքերը չենք կտրում գետնից»

28.03.2021 Armenia 2 0 Iceland 5 scaled - Կապառոս․ «Լավ ենք մեկնարկել, բայց մեր ոտքերը չենք կտրում գետնից»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում գնահատել է ընտրանու հնարավորությունները 2022թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլում, անդրադարձել այլ թեմաների ևս:

Իսպանացի մասնագետի գլխավորած թիմը մեկնարկել է 3 խաղից հետո վաստակած 9 միավորով ու J խմբի առաջատարն է:

«Դեռևս պայմանագիր ունեի «Սևիլիայի» հետ, բայց Խինես Մելենդեսն ինձ պատմեց Հայաստանում աշխատելու հնարավորության մասին: Հանդիպեցի նրան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին: Համակրանքի զգացողություն առաջացավ, ուստի մենք բավականին արագորեն համաձայնության եկանք: Նրանք վստահում են մեզ, ու մեր միջև շատ հարթ հաղորդակցություն է ձևավորվել:

Մենք հրաշալի ֆուտբոլի ակադեմիա ունենք՝ 10 խաղադաշտերով: Ամեն ինչ գերազանց է պահպանվում, ու այնտեղ կա նաև շենք՝ շքեղ սենյակներով: Կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Մենք մեզ շատ հարմարավետ ենք զգում:

Հայաստանում ցանկանում են աճել, և այստեղ գիտեն, որ դա կախված է ունեցած մարզիչների որակավորումից: Մենք տեսնում ենք արդյունքներ, որոնք վստահություն են հաղորդում ֆեդերացիայի նախագահին ու բոլոր մասնակիցներին: Դա այն ճանապարհն է, որին պետք է հետևենք: Ազգերի լիգայի B լիգա բարձրանալը պարգևատրում էր կատարված աշխատանքի համար, բայց դա նաև անսպասելի էր, քանի որ մրցակցում էինք այնպիսի որակյալ թիմերի հետ, ինչպիսիք են Վրաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները: Այդ հաջողությունը լուրջ բարոյահոգեբանական վիճակ է հաղորդել երկրին և թիմին: Դա վերահաստատեց, որ Հայաստանը պետք է հավատա կատարվող աշխատանքին:

Թիմում խոսում ենք 4 լեզուներով՝ ռուսերեն, հայերեն, անգլերեն և իսպաներեն: Շփումը նորմալ է ստացվում, և, բացի այդ, ֆուտբոլն ունիվերսալ լեզու է: Երբ հնչում է սուլիչը, բոլորը հասկանում են միմյանց: Այդ հաղորդակցությունը թիմի հիմքն է:

Մենք աշխարհի առաջնության որակավորման փուլը սկսեցինք մեծ խանդավառությամբ, բայց զգուշավորություն ենք պահպանում՝ գիտակցելով՝ որքան բարդ խմբում ենք: Լավ ենք մեկնարկել, սակայն մեր ոտքերը չենք կտրում գետնից: Մրցում ենք այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են Ռումինիան, Իսլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան ու հատկապես Գերմանիան, որոնք բոլորն էլ շատ ուժեղ են: Գտնվում ենք նրանց շարքում, բայց լիահույս ենք ու ոգևորված, և դա ոչ ոք չի կարող խլել մեզնից: Հաջորդ մրցավեճերը կկայանան միայն սեպտեմբերին, ուստի կտեսնենք՝ ինչպես կընթանան խաղացողների գործերը: Հույս ենք դրել թիմային ուժի, ինչպես նաև մտավոր ամրության վրա: Ուրախություն է ազգային թիմի հավաքներին մասնակցելը և հավաքականի տղաների հետ լինելը, քանի որ նրանք շատ նվիրված են իրենց գործին:

Լավ է, որ հայտնվել ենք խմբում, որտեղ խենթ արդյունքներ են գրանցվում, բայց գիտակցում ենք՝ առջևում շատ բարդ է լինելու: Խոսում ենք այնպիսի մրցակիցների մասին, որոնք լավ շատ խաղացողներ և մեծ պատմություն ունեն, ինչպես օրինակ՝ Գերմանիան, որը միշտ ֆավորիտ է։

Ազգերի լիգայում հաղթանակն արդեն իսկ շատ հուզական էր, ուստի կարող եմ միայն պատկերացնել՝ ինչի նման կլինի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալը: Սակայն ես նույնիսկ չեմ մտածել այդ մասին: Ֆուտբոլում եմ երկար տարիներ, ուստի գիտեմ, որ մենք պետք է քայլ առ քայլ գնանք առաջ, իսկ հետո կտեսնենք՝ ուր ենք հասել: Հետևաբար, թույլ տվեք հայերին վայելել հաղթանակները, իսկ մենք կկենտրոնանանք մեր աշխատանքի մեթոդների վրա»,- ասել է Կապառոսը:

Հայաստանի հավաքականը՝ Եվրոպայի ամենաշատ առաջադիմած թիմ. ՖԻՖԱ-ի նոր վարկանիշը

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեր մրցակիցները. Գերմանիայի հավաքականը գլխավորելու առաջարկ է կատարվել

Բիչախչյանի շուրջ 6 ամսվա սպասումն ավարտվեց, Համբարձումյանը 2021-ին արդեն 2-րդ անգամ հիացրեց (տեսանյութ)

«Ամեն ինչ անելու եմ, որ կրկին հրավիրվեմ Հայաստանի հավաքական». Արտյոմ Միքայելյան

«Արարատ-Արմենիա» – «Նոա» խաղի ընդմիջմանը Կապառոսը լուսանկարվել է ապագա ֆուտբոլիստների հետ (տեսանյութ)

Կապառոս. «Հերոս» բառը բոլորովին դուր չի գալիս ինձ»

Կամո Հովհաննիսյանը դարձավ Սարգիս Հովսեփյանի գլխավորած «400-ի ակումբի» անդամ

Կապառոսը՝ Շվեդիայի և Խորվաթիայի դեմ խաղերի մասին․ «Ազգային հավաքականի համար չկան ընկերական հանդիպումներ»

Կապառոս․ «Առաջին բառերը, որ ասացի տղաների՞ն․ մենք պետք է իսկական թիմ լինենք»

Ալեքսանդր Կարապետյանի կարիերայի պատմությունը. ՀՖՖ TV-ի նոր ֆիլմը (տեսանյութ)

Խոակին Կապառոսն ու մարզչական շտաբը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

Կապառոս. «Իսպանիա – Հայաստան Սևիլիայո՞ւմ. ո՛չ, դա կլինի Կատարում»

«Եթե հրավեր ստանամ Հայաստանի հավաքականներից, կընդունեմ այն». Ինչպես է ԱՄՆ-ում ծնված հայը հայտնվել Իսպանիայում

Խորվաթիա – Հայաստան. Հայտնի է դարձել հանդիպման անցկացման վայրը

Սպերցյանի՝ արկածներով լի ելույթը, Բալեկյանը խաղաց մեծ աստղի դեմ, Ոսկանյանի թիմի «հերոսական» հաղթանակը (տեսանյութ)

Վահան Բիչախչյան. «Մեր երկիրն արժանի է այնպիսի պահերի, որոնց ընթացքում կարող է լիաթոք ուրախանալ»

Ինսայդ. Մելիքբեկյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանի հավաքականի հնարավոր նորեկների հետ