-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթներն Ազգերի լիգայի մրցաշարում՝ դառնալով C դիվիզիոնի 2-րդ խմբի հաղթող:
Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1․ Հայաստանի հավաքականը հաղթանակով ավարտեց Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունը՝ տոնելով մրցաշարում իր 3-րդ հաղթանակը: Դա հնարավորություն տվեց ՀՀ հավաքականին 6 խաղում վաստակած 11 միավորով (+3=2-1, 9-6) խմբում զբաղեցնելու առաջին հորիզոնականը և տեղափոխվելու B դիվիզիոն:
Հիշեցնենք, որ 2018թ. կայացած Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկությունում Հայաստանի հավաքականը D դիվիզիոնի 4-րդ խմբում 6 խաղում վաստակած 10 միավորով զբաղեցրել էր 2-րդ տեղը՝ 5 միավորով զիջելով մակեդոնացիներին: Մեր ընտրանին տոնել էր 3 հաղթանակ (Լիխտենշտեյն՝ 2-1, Մակեդոնիա՝ 4-0, Ջիբրալթար՝ 6-2), մեկ խաղ ավարտել էր ոչ-ոքի (Լիխտենշտեյն՝ 2-2), կրել էր 2 պարտություն (Մակեդոնիա՝ 0-2, Ջիբրալթար՝ 0-1):
2․ ՀՀ հավաքականը պաշտոնական մրցաշարերում առաջին անգամ դարձավ խմբի հաղթող: Մինչ այդ առավել հաջող ՀՀ հավաքականը հանդես էր եկել 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ ընտրական 2-րդ խմբում 6 հավաքականների մրցավեճում 10 խաղում վաստակած 17 միավորով (հնարավոր միավորների 56,6 տոկոսը) զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:
Հավանական մրցակիցները. Ազգերի լիգայի B դիվիզիոնի բոլոր մասնակիցները
3․ ՀՀ հավաքականը ռևանշի հասավ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու նկատմամբ Ազգերի լիգայի մեկնարկային տուրում Սկոպյեում 1-2 հաշվով կրած պարտության դիմաց: Դա մրցակիցների միջև կայացած 10 հանդիպումներում ՀՀ հավաքականի տոնած 4-րդ հաղթանակն էր, որի շնորհիվ դիմակայությունում հավասարակշռություն հաստատվեց: Մակեդոնացիները ևս 4 հաղթանակ են տարել, 2 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի: Իսկ ահա խփած և բաց թողած գոլերի տարբերությունը մեր ֆուտբոլիստների օգտին է՝ 17-15: Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ ՀՀ հավաքականն իր 62 մրցակիցներից առավել հաճախ է հանդիպել:
4․ Խոակին Կապառոսի օրոք Հայաստանի հավաքականն անպարտելիության նոր ռեկորդ սահմանեց՝ վերջին 5 հանդիպումներում տոնելով 3 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Նախկին ռեկորդային ցուցանիշը (4 խաղ առանց պարտության) գրանցվել էր 2017թ. հոկտեմբերի 8-ից մինչև 2018թ. մարտի 24-ն Արթուր Պետրոսյանի օրոք անցկացրած հանդիպումներում: ՀՀ հավաքականը նախ աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում հյուրընկալվելիս ոչ-ոքի (1-1) էր ավարտել հանդիպումը ղազախների հետ, ապա ընկերական խաղերում հաղթել էր Բելառուսի (4-1) և Կիպրոսի (3-2) ընտրանիներին, իսկ էստոնացիների հետ մրցավեճում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:
Հայաստանի հավաքականի բոլոր գոլերն Ազգերի լիգայում խփել են տարբեր ֆուտբոլիստներ
5․ Ազգերի լիգայի մրցաշարերում Հայաստանի հավաքականը 6-րդ հաղթանակը տոնեց: 3 խաղ ավարտվել է ոչ-ոքի, նույնքան անգամ մեր ֆուտբոլիստները պարտվել են: ՀՀ հավաքականը խփել է 23 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 14 գնդակ:
Հայաստանի հավաքականի վերջին նորություններըԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո