-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Իտալացի անվանի մասնագետ, «Միլանի», Մադրիդի «Ռեալի», «Ռոմայի» և «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Ա սերիայի ընթացիկ առաջնությունում «Ինտերի»՝ չեմպիոն դառնալու հնարավորությունների մասին, ինչպես նաև առանձնացրել մրցաշարի ներկայիս լավագույն ֆուտբոլիստներին:
Հեղինակավոր մարզիչն այդ խաղացողների թվում նշել է նաև «Ռոմայի» հարձակողական ոճի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, որն Ա սերիայի 2020/21թթ․ առաջնությունում անցկացրած 18 խաղում դարձել է 8-ական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ:
«Ամենաշատ ուժեղ կողմեր ունեցող թիմն «Ինտերն» է, որը հիմա փոխել է իր մոտեցումներն ու այլևս այդքան էլ հետաքրքրված չէ խաղերում գնդակի վերահսկողություն հաստատելով: Նրանք այժմ այն անհավասարակշիռ թիմը չեն, որ կար մրցաշրջանի առաջին հատվածում, «Ինտերն» առաջնության ամենաամբողջական և վտանգավոր թիմն է:
Ա սերիայի ներկայիս 3 լավագույն ֆուտբոլիստնե՞րը․ Նիկոլո Բարելան լավագույնն է առաջնությունում, նա Մարկո Տարդելիին է հիշեցնում իր շարժունությամբ և խաղը կարդալու ունակությամբ: Կառանձնացնեմ նաև Ջանլուիջի Դոնարումային, որը շատ կարևոր ֆուտբոլիստ է «Միլանի» համար, ինչպես նաև հավասարապես կընդգծեմ Հական Չալհանօղլուին և Հենրիխ Մխիթարյանին»,- Կապելոյի խոսքերը մեջբերում է TuttoMercatoWeb-ը:
Մխիթարյանը շուտով կվերադառնա խաղադաշտ
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո