«Քարդիֆը» նամակով դիմել է Պրեմիեր լիգայի ակումբներին - VNews
Բաժիններ

«Քարդիֆը» նամակով դիմել է Պրեմիեր լիգայի ակումբներին

«Քարդիֆ Սիթին» պաշտոնական նամակով դիմել է Պրեմիեր լիգայի ակումբներին և խնդրել օգնել իրենց «Նանտի» հետ մղվող իրավական պատերազմում:

«Քարդիֆը»  պետք է վճարեր 15 մլն ֆունտ Էմիլիանո Սալայի դիմաց, սակայն ակումբը սառեցրել է վճարումը մինչև նրանք մանրակրկիտ հետաքննություն կանցկացնեն:

Dailymail-ը  հաղորդում է, որ Քարդիֆը դիմել է «Էվերթոնին»,«Կրիստալ Փելեսին»և «Վեստ Հեմին» պարզելու համար, թե երեք ակումբներից որևէ  մեկը հետաքրքրված է եղել Սալայի ծառայություններով հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Արգենտինացի ֆուտբոլիստի գործակալ Ուիլի Մակքեյը տեղափոխությունից առաջ ենթադրաբար ասել է, որ այլ ակումբներ ևս հետաքրքրվում են ֆուտբոլիստի ծառայություններով, որպեսզի արհեստականորեն բարձրանա Սալայի տրանսֆերային արժեքը:

Բացի այդ, ուելսյան ակումբը, իր հերթին, անփութության մեջ է մեղադրում ֆրանսիացիներին, քանի որ ֆուտբոլիստին տեղափոխող օդաչու Դևիդ Իբոտսոնը չի ունեցել ուղևոր փոխադրելու լիցենզիա:

Ավիացիոն դեպքերի հետաքննության բյուրոն պատրաստվում է ներկայացնել դեպքի նախնական զեկույցը,ինչը նշանակում է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում «Քարդիֆը» կարող է ունենալ արդեն որոշակի փաստեր «Նանտի» դեմ օրինական դաշտում պայքարելու համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մահացել է «Քարդիֆի» նախկին ֆուտբոլիստը

ՊՍԺ-ն հաղթեց «Նանտին» արտագնա խաղում (տեսանյութ)

2019-ի գլխավոր պահերը. ինչ իրադարձություններ տարին առանձնահատուկ դարձրին

Կավանիի անսպասելի վրիպումը «Նանտի» դեմ հանդիպման վերջին վայրկյաններին (տեսանյութ)

ՊՍԺ-ն հաղթեց, 2 ամսվա դադարից հետո Նեյմարը գոլ խփեց (տեսանյութ)

«Քարդիֆին» լուրջ պատիժ է սպառնում Էմիլիանո Սալայի գործով

Արգենտինական ակումբն իր ստադիոնը կվերանվանի Էմիլիանո Սալայի պատվին

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Էմիլիանո Սալայի մահվան դեպքի վերաբերյալ

Գատուզոն կարող է գլխավորել ֆրանսիական ակումբը

Ֆրանսիայի առաջնության 1-ին տուրի խաղացանկը

Պրեմիեր լիգայի ևս 1 թիմ կորցրեց այնտեղ մնալու շանսերը և մյուս մրցաշրջանում կխաղա Չեմպիոնշիփում (տեսանյութ)

Մահացել է Էմիլիանո Սալայի հայրը

Եվ դեռ սա էլ չեմպիոնության երաշխիք չէ․ «Լիվերպուլն» ակումբային ռեկորդ է սահմանել

«Լիվերպուլը» հաղթեց ու կրկին ստանձնեց առաջատարի դերը (տեսանյութ)

ՊՍԺ-ն հերթական պարտությունն է կրել (տեսանյութ)

Տուխելը պատժելու է Մբապեին իր խոսքերի համար